поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Համալսարանի օտար լեզուների ամբիոնը կազմավորվել է 1969թ. (նախապես ռուսաց և օտար լեզուների ամբիոն): 1973թ. այն բաժանվել է երկու ինքնուրույն ամբիոնների` ռուսաց լեզվի և օտար լեզուների:

Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին: Ամբիոնի դասախոսների կողմից անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով դասավանդվում  է շուրջ 50 առարկա:

Այժմ ամբիոնում աշխատում է 17 դասախոս, այդ թվում` գիտությունների 7 թեկնածու, 4 դոցենտ, 5 ասիստենտ :

Ամբիոնում գիտական աշխատանքները կատարվում են հիմնականում հետևյալ ուղղություններով` մշակվում են տեսական առարկաների դասընթացներին համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ստեղծվում են ուսումնա-մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ և մշակումներ մասնագիտական ֆակուլտետների համար: Տարբեր գրքերի, գիտական և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են դարձել ամբիոնի դասախոսներ Կ.Սարգսյանը, Ն.Ջաղինյանը, Լ.Վարդանյան, Լ.Սարուխանյանը, Գ. Ալավերդյանը, Ա. Պապոյանը, Ա.Առաքելյանը և ուրիշներ:

Ներկայումս 4 դասախոսներ աշխատում են թեկնածուական ատենախոսությունների վրա: Ամբիոնն ունի հրատարակած ավելի քան 90 գիտական հոդված

Դասախոսներն ակտիվ մասնակցություն են ունենում գրանտային ծրագրերի մշակման գործընթացոին: Փորձի փոխանակում է  իրականացվում արտասահմանյան մի շարք բուհերի հետ (Շվեդիա, Ուկրաինա, Վրաստան, Բուլղարիա):  Մեր ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում փոխանակման ծրագրերին, նրանցից շատերն արդեն իսկ շարունակում են ուսումը արտասահմանյան (Լեհաստան, Շվեդիա, Իսպանիա, Ռումինիա, Պորտուգալիա) բուհերում: Օտար լեզուների ամբիոնն ամեն տարի նախաձեռնում է համաքաղաքային վիկտորինաներ, օլիմպիադաներ ավագ դպրոցների աշակերտների համար, ինչպես նաև սեմինարներ և կոնֆերանսներ Լոռու մարզի անգլերեն լեզվի ուսուցիչների համար,  որոնք ավելի են ամրապնդում բուհ-դպրոց կապը:

Օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ գործում են “TEDvsu Club” և “Debate Club” խմբակները՝ արտալսարանային պայմաններում ուսանողների անգլերեն լեզվի հմտություններն ու կարողությունները  զարգացնելու համար: Խմբակների աշխատանքները իրականացվում են  “անգլերեն լեզու և գրականություն” բաժնի բակալավր 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների կողմից: Նրանց կողմից իրականացվող աշխատանքները ղեկավարվում և կանոնակարգվում են ամբիոնի կողմից:

Հարկ է նշել, որ մեր շրջանավարտներից շատերը մեծ հաջողությունների են հասել մասնագիտական բնագավառում:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2015-2018ԹԹ.

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Back to top