поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնը հիմնադրվել է 1972 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տնտեսության և հանրային կյանքի մյուս բնագավառներում տնտեսագիտության դերի կարևորության, տնտեսագիտական գիտելիքներով զինված որակյալ կադրերի պատրաստման անհրաժեշտության գիտակցմամբ:

Վարիչները`

Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գագիկ Խաչատրյանը (1972-1973), այնուհետև ամբիոնի ղեկավարումը շարունակել են տ.գ.թ., դոցենտ Հովիկ Շեկոյանը (1973-1981թթ),   տ.գ.թ., դոցենտ Կորյուն Թորոսյանը (1982-2013 թթ.): 2013թ.-ից մինչ օրս ամբիոնի վարիչը տ.գ.թ., դոցենտ Նարինե Սաշիկի Բարսեղյանն է:

Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է ՎՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման) երկրորդ կուրսերում, «Կառավարում», «Սերվիս», «Աշխարհագրություն»  մասնագիտությունների բակալավրատի առկա և հեռակա ուսուցման բոլոր կուրսերում, ինչպես նաև «Հանրային կառավարում», «Կրթության կառավարում» մագիստրատուրայի առկա ուսուցման ողջ ուսումնառության ընթացքում: Ուսանողները ծանոթանում են ծրագրով նախատեսված տեսական դասընթացների բոլոր թեմաներին, իսկ գործնական աշխատանքների և արտադրական, գիտահետազոտական ու գիտամանկավարժական պրակտիկայի  ընթացքում փորձառությամբ ամրապնդում ստացած գիտելիքները՝ ձեռք բերելով գործնական հմտություններ:

Առանձին դասընթացներ կարդալու համար հրավիրվում են համապատասխան բնագավառների մասնագետներ, ինչը հնարավորություն է ընձեռում զուգակցել ակադեմիական կրթությունը գործնական հմտությունների հետ:

Մասնագիտությունները

Կառավարում, Սերվիս, Աշխարհագրություն, Հանրային կառավարում, Կրթության կառավարում 

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի գիտահետազոտական հիմնական թեման է «Տնտեսության զարգացման տեսա­կան և ինստիտուցիոնալ հիմնախնդիրները ՀՀ-ում»: 
Ամբիոնի դասախոսները հրատարակել են շուրջ 280 հոդված, 6 մենագրություն և 3 ուսումնամեթոդական ձեռնարկ:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ՎՊՀ «Բանբեր» գիտական հանդեսի կայացմանը՝ տպագրելով՝ տնտեսագիտական արդի հիմնախնդիրների վերլուծությանը ուղղված գիտական, գիտամեթոդական հոդվածներ: 

Ամբիոնի կազմը  

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտ. աստիճան

Գիտ. կոչում

1

Բարսեղյան Նարինե Սաշիկի

տ.գ.թ.

դոցենտ

2

Թորոսյան Կորյուն Անդրանիկի

տ.գ.թ.

դոցենտ

3

Ժամհարյան Սամվել Գուրգենի

տ.գ.թ.

դոցենտ

4

Հարությունյան  Վիկտորյա Վլադիմիրի

տ.գ.թ

դոցենտ

5

Նասիլյան Էմմա Համբարձումի

տ.գ.թ

դոցենտ

6

Բադոյան Տիգրան Սլավիկի

տ.գ.թ

դոցենտ

 7

Եղյան Գոհար Բաբկենի

ա.գ.թ

դոցենտ

8

Հարությունյան Ռաֆայել Հրայրի

ա.գ.թ

դոցենտ

9

Գևորգյան Անուշ Ժորայի

կ.գ.թ

դոցենտ

10

Պապոյան Հրայր Մարտինի

տ.գ.թ

 
11

Ավդալյան Լիլիթ Վոլոդյայի

տ.գ.թ

 
12

Խառատյան Արթուր Սերգեյի

տ.գ.թ

 
13

Բաղդասարյան Սասուն Սամվելի

ա.գ.թ.

 
14

Թադևոսյան Գագիկ Պարսամի

ա.գ.թ.

դոցենտ

15

Անանյան Մարիետա Վլադիմիրի

   
16

Խաչատրյան Գևորգ Սերյոժայի

   
17

Գևորգյան Արմինե Վարդանի

   
18

Ստեփանյան Արինե Տարոնի

   
19

Անտինյան Արայիկ Ռազմիկի

   
20

Ծատուրյան Անուշ Հայկի

   

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 ՎՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն

Հեռ.` (+374322) 4-18-55 (125) 

Back to top