поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

  • Լաբորատորիայի բացում
    Լաբորատորիայի բացում
  • ՎՊՀ ճամբար 2017
    ՎՊՀ ճամբար 2017
  • Պարգևատրում
    Պարգևատրում
  • ՎՊՀ-ում Տիգրան Մանսուրյանն է
    ՎՊՀ-ում Տիգրան Մանսուրյանն է
  • Տոնական համերգ
    Տոնական համերգ
  • Երդման արարողություն
    Երդման արարողություն

Ամբիոնում աշխատում են 23 դասախոս, այդ թվում` գիտությունների 2 դոկտոր,16 թեկնածու, 14 դոցենտ:

Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները, դասավանդվում է շուրջ 74 առարկա, այդ թվում` բույսերի անատոմիա և մորֆոլոգիա, գենետիկա սելեկցիայի հիմունքներով, կենսաբանության դասավանդման մեթոդիկա, բույսերի ֆիզիոլոգիա, բույսերի սիստեմատիկա, մանրէաբանություն և վիրուսաբանություն, էվոլյուցիոն տեսություն, կենդանաբանություն, կենդանիների էկոլոգիա, կենսաբազմաձևություն, կենդանիների վարքաբանություն, հյուսվածաբանություն, մարդու անատոմիա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, տարիքային անատոմիա և ֆիզիոլոգիա, մարդու ֆիզիոլոգիա, մարդու էկոլոգիա, ֆիզդաստիարակության ֆիզիոլոգիական հիմունքներ /սպորտ. ֆիզ./, դպրոցական և ֆիզդաստիարակության հիգիենա, կենսամեխանիկա, բուժական ֆիզկուլտուրա և մարզական բժշկություն, վաղ և ն/դ հասակի երեխաների մանկաբուժություն և հիգիենայի հիմունքներ, պաթոլոգիական ֆիզիոլոգիա, բարձրագույն նյարդային գործունեություն, իմունոլոգիա, բժշկագիտության հիմունքներ և այլն:

Ամբիոնը 2010-15 թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացնում բուսաբանության, էկոլոգիայի, կենդանաբանության և ֆիզիոլոգիայի բնագավառներում: Ամբիոնը հրատարակել է շուրջ 106  հոդված. թեզիսներ,  3 ուսումնական ձեռնարկ: 

Բուսաբանության ամբիոնը ստեղծվել է 1973թ., հետագայում՝  1991թ. «աշխարհագրություն» մասնագիտությամբ ընդունելություն կատարելուց հետո ամբիոնը սպասարկել է ֆիզիկական աշխարհագրության առարկաները և 1992թ. ամբիոնը վերափոխվել է բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի: 1973թ հիմնվեց նաև «Կենդանաբանության և ֆիզիոլոգիայի»   ամբիոնը: Երկու ամբիոնների միացումով 2014թ.-ին ստեղծվեց «Կենսաբանության ամբիոնը», որը գործում է մինչև օրս:

Բուսաբանության ամբիոնի ձևավորման սկզբից մինչև այսօր վարիչներ են աշխատել.

Կառլեն Հակոբի Կարապետյան - կ.գ.թ., դոցենտ (1973–1974թթ.)
Ռա‎ֆիկ Հայկոյի Եդոյան - կ.գ.թ., դոցենտ (1974–1980թթ.)
Սերգեյ Վարդևանի Ապրիկյան - կ.գ.դ., պրո‎ֆեսոր (1980–1990թթ.)
Ռա‎ֆիկ Հայկոյի Եդոյան - գ.գ.դ., պրո‎ֆեսոր (1990–2003թթ.)
Զարուհի Սամվելի Վարդանյան - մ.գ.թ., դոցենտ (2003–2006թթ.)
Ռա‎ֆիկ Հայկոյի Եդոյան - գ.գ.դ., պրո‎ֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2006թ.-ից մինչև օրս):

«Կենդանաբանության և ֆիզիոլոգիայի» ամբիոնի ձևավորման սկզբից մինչև 2014թ. վարիչներ են աշխատել.
Նիկոլայ Գեղամի Միքայելյան կ.գ.դ. (1973 -1991 թթ)
Դավիթ Արսենի Լոքյան կ.գ.թ. (1991-2001թթ)
Հասմիկ Ջումշուդի Գրիգորյան կ.գ.թ., դոցենտ (2001-2012թթ)
Արմենուհի Միխայիլի Հարությունյան կ.գ.թ., դոցենտ (2012-2014թթ)

Կենսաբանության  ամբիոնը լուրջ ներդրում ունի բարձրագույն կրթության բարեփոխումների, ուսուցման կրեդիտային համակարգի ներդրման և զարգացման ու ուսանողների բազմամագործոն գնահատման ձևավորման և ներդրման ուղղությամբ:

Ամբիոնը այսօր աշխատում է միջազգային չափորիշիչներով:

Ամբիոնում տարվող աշխատանքները նպատակաուղղված են հետևյալ խնդիրներին.

  1. Ուսուցման արդյունավետության բարձրացում՝ բազմաբնույթ և բազմատար գործընթացներով,
  2. Ուսանողների ինքնուրույն աշխատանքի ամրապնդում և զարգացում նոր ձևերի և մեթոդների մշակում,
  3. ՈւԳԸ աշխատանքների դրվածքի բարելավում, ուսանողերին կատարելագործել առաջարկվող ռեֆերատիվ փորձնական բնույթի գիտական պրակտիկ թեմաներ:
  4. Ամբիոնի գիտական սեմինարների թեմաները ընտրել միայն ժամանակակից կոնկրետ տեսական և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հարցերը, որոնք համադրել դասախոսի կողմից տարվող հետազոտական աշխատանքներին:
  5. Լուրջ ուշադրություն դարձնել արտերկրի և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ միջազգային կադրերին ինչպես նաև ՀՀ ԳԱԱ և տարբեր գերատեսչությունների բուհերի և գիտական կենտրոնների հետ համագործակցությամը:

Կենսաբանության ամբիոնի աշխատակիցների ուսումնական բեռնվածքի հետ միասին կատարում են լուրջ գիտահետազոտակն աշխատանքներ:

Ամբիոնի գիտահետազոտական հիմնական թեմաները երկուսն են, որոնք ներառում են 9 ենթաթեմա.

1. Հիմնական թեման. - Լոռու մարզի վայրի օգտակար բույսերի, էկոհամակարգերի և լանդշաֆտների ուսումնասիրությունը: Ենթաթեմաները բխում են հիմնական թեմայից և այս կամ այն չափով ընդգրկում են հիմնական թեմայի առանձին ոլորտներ:

1.1. Հյուսիսային Հայաստանի հիմնական բուսական էկոհամակարգերի կենսաէկոլոգիական գնահատականը (թեման կատարում է Զ. Վարդանյանը): Այս թեմայի մի մասն է կազմում “Հյուսիսային Հայաստանի ենթալպյան գոտու ռելիկտային դենդրոցենոզները”, որը կատարում է Հ. Կ. Մխիթարյանը:

1.2. Վայրի բանջարանոցային բույսերում ծանր մետաղների քանակական և որակական դինամիկան տարբեր էկոլոգիական պայմաններում, կատարող հայցորդ, Տ. Ս. Հովսեփյան:

1.3. Դեբեդ գետի հովտի վայրի պտղատու թփատեսակների կենսա-էկոլոգիական առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում, կատարող կգթ, դոցենտ Ն. Ասատրյան:

1.4. Հյուսիսային Հայաստանի ենթալպյան բարձրախոտերի էկոլոգո-ֆիտոցենոտիկ առանձնահատկությունները, կատարող կգթ, դոցենտ Գ. Սահակյան:

1.5. Հյուսիսային Հայաստանի ֆլորայի խնդիրները՝ կատարող Լ. Բայրամյան:

1.6. Վայրի ջոնջոլի կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում, կատարող Կ. Գևորգյան (Ղազարյան):

1.8. Լոռու մարզի բնական և անթրոպոգեն լանդշաֆտների վիճակի գնահատումը, դրանց բարելավման ուղիները, կատարող ագթ Ս. Բաղդասարյան:

1.9. Տնտեսական գործունեության ազդեցությունը Փամբակ գետի և նրա վտակների ջրերի որակի վրա, կատարող Ս. Զալինյան

Թեմա 2 - Լեռնային սեմիարիդ երկրների ջրային ռեսուրսների կառավարման և գետավազանների պլանավորման հիմնախնդիրները, որը աշխարհագրական բնույթի թեմա է և այն կատարում է ագթ, դոցենտ Գ. Թադևոսյանը: Ամբիոնի անդամները ուսումնասիրությունների արդյունքներով հանդես են եկել ներբուհական, հանրապետական, միջազգային գիտաժողովներում: Ամբիոնի դասախոսները հրապարակել են բազմաթիվ գիատական հոդվածներ, թեզեր, մենագրություններ, բուհական ձեռնարկներ, բուհական դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ:

Ասպիրանտական ուսուցման կազմակերպման բնագավառում  ամբիոնի կգդ. Զ. Ս. Վարդանյանը   2014թվից "VERITAS" PhD ասպիրանտական կրթության կազմակերպման ծրագրի աշխատանքային խմբի անդամ է, իսկ 2015թ. ծրագրի ղեկավար: 2015թվականից «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի Վանաձոր քաղաքի  աշխատանքային խմբի  անդամ: 2015թվականից կգդ.Զ. Ս. Վարդանյանը   համագործակցում է Ավստրիական Կարմիր Խաչի Վանաձոր քաղաքի մասնաճյուղի թիմի հետ:  2015թվին կենսաբանության ամբիոնի կգդ. Զ. Ս. Վարդանյանը   դասախոս, դոցենտ, գ.գ.թ.  Լ.Ե.Բայրամյանի հետ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի Սննդի ինստիտուտի կողմից կազմակերպված  "Открытий конкурс на разработку дополнительных общеобразовательных программ по формированию культуры здорового питания обучающихся с акцентом на активные методы обучения" մրցույթի 1-ին և 2-րդ փուլերի հաղթողներ են:   Ամբիոնի երեք դասախոսներ Զ.Վարդանյանը, Ա.Գևորգյանը, Ն. Ասատրյանը  ՛՛Համալսարանների՝ որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների հատուկ դերի ամրապնդում՛՛ (SSRULLI, TEMPUS) ծրագրի շրջանակներում  ներկայացրել են «Կենսաբանության դասավանդման մեթոդիկայի» դասընթացի ծրագիր: Ամբիոնի դասախոսական կազմը ակտիվ մասնակցություն  է  ցուցաբերել կրթական ծրագրերի կազմման գործում: 

Կենսաբանության ամբիոնի վարիչ, գգդ, պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ             Ռ. Հ. Եդոյան

 

 

Հայտարարություններ

Back to top