Ռեկտորի ողջույնի խոսքը

Սիրելի բարեկամ

Ուրախ եմ` Ձեզ ողջունելու Վանաձորի պետական համալսարանի կայքում:

Մեր բուհը հիմնադրվել է 1969-ին: 2002-ից նա կրում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը: Իրականացնելով եռաստիճան կրթական գործընթաց` բուհը հիմնականում բավարարում է Լոռու մարզի տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկը, սակայն մեր բազմաթիվ շրջանավարտներ իրենց աշխատանքային գործունեությունն են ծավալում նաև մայրաքաղաք Երևանում, հանրապետության մյուս մարզերում ու հանրապետության սահմաններից դուրս: Հատկապես վերջին հանգամանքը վկայում է մեզ մոտ իրականացվող կրթության որակի մասին:

Արդի ժամանակաշրջանն ուղեկցվում է կրթության ոլորտում կատարվող արմատական փոփոխություններով: Դրանք արդեն ակնհայտ են նաև մեր բուհում, որտեղ հետևողական աշխատանքներ ենք կատարում բազմաստիճանություն ու անընդհատություն ապահովող ուսանողակենտրոն և ուսանողի շարժունությանը նպաստող կրթություն կազմակերպելու ուղղությամբ:

Կարևորելով մեր բուհի վարկանիշը` ամեն ինչ անում ենք ոչ միայն ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, այլև ուսանողության առօրյան հնարավորինս բովանդակալից դարձնելու համար:

Մանրամասներին Դուք կարող եք ծանոթանալ սույն կայքում:

Ցտեսություն մեր բուհում:

Ռեկտորի առօրյան