ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

  • Չորեքշաբթի, Օգս 30 2017

 

2017 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Մինչ օրակարգին անդրադառնալը ռեկտորը ներկաներին  շնորհավորեց  նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

Օրակարգի առաջին հարցի` «Գիտելիքի օրվան» նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանը: Նա ներկայացրեց  սեպտեմբերի 1-ին ՎՊՀ-ի բակում կայանալիք «Գիտելիքի օրվան» նվիրված միջոցառման ծրագիրը: Նշեց, որ միջոցառման ժամանակ կլինեն պարային և երաժշտական կատարումներ, կհնչի ուսանողների միջազգային հիմնը, «Գիտելիքի բանալին» կհանձնվի ընդունելության քննության ժամանակ ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողուհուն` Էլիզա Բարոյանին: Քննարկվեց նաև միջոցառման ժամանակ բուհի լավագույն ուսանողներին խոսք տրամադրելու կարևորությունը:

Օրակարգի երկրորդ հարցը առկա ուսուցման համակարգի 2017-18 թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ֆակուլտետների դեկանները: Քննարկվեցին  դասացուցակների կազմման, լսարանների  օպտիմալ օգտագործման և դասաժամերը երիտասարդ դասախոսներով համալրելու վերաբերյալ առկա խնդիրները: Գ. Խաչատրյանը հանձնարարեց բաց դասաժամերը չլրացնել տեղական կադրերով, այլ հրավիրել երիտասարդ կադրեր` ցանկալի համարելով ՎՊՀ շրջանավարտ լինելը:

Իր զեկույցում մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ֆակուլտետի  առկա խնդիր համարեց լսարանների ծանրաբեռնվածությունը և սակավությունը` խնդրելով մյուս ֆակուլտետների դեկաններին հնարավորության դեպքում աջակցել մանկավարժության ֆակուլտետին` տրամադրել իրենց ֆակուլտետների ազատ  լսարանները:

Ուսումնամեթոդական վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշ Գևորգյանը ֆակուլտետների դեկաններին հորդորեց  ուշադրություն դարձնել խորհրդատուների աշխատանքներին` կարևորելով նրանց համակարգված աշխատանքը առաջին կուրսեցիների հետ:

Նիստի վերջում  ելույթով հանդես եկավ Գ. Խաչատրյանը: Ռեկտորը  նշեց, որ բուհի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերի 1-ին, դրական արձագանքի են արժանացել  ուսանողների կողմից, ինչը ուրախալի փաստ համարեց:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 1410 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

Հայաստանի Հանրապետության

Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական

Մանրամասն