Գիտելիքի օրը ՎՊՀ-ում

  • Ուրբաթ, Սպտ 01 2017

 

 

«Գիտելիքը գոյություն ունի նրա համար, որ այն տարածեն»:

                                                                                               Էմերսոն

 Այսօր 48-րդ անգամ նոր ընդունված ուսանողների առջև իր դռները բացեց  շուտով հիմնադրման  50-ամյակը թևակոխող Վանաձորի պետական համալսարանը: Բացեց նորոգ ու  փոխված հրապարակով, առավել լուսավոր լսարաններով, միջանցքներով  և… ուսումնական նոր հևքով:

Իսկ օրը կրկնակի իրադարձային էր. բուհը տոնում էր նաև Գիտելիքի օրը:

Համալսարանի բակում ջերմ և ուրախ տրամադրություն էր տիրում, ՎՊՀ ուսանողներն արձակուրդից հետո կրկին մայր բուհում էին, այստեղ էին նաև առաջին կուրսի ուսանողները, ովքեր հպարտությամբ ու ապագան կերտելու  մեծ եռանդով առաջին անգամ մուտք էին գործում բուհ: Համալսարանն իր ուսանողներին դիմավորեց գեղեցիկ կազմակերպված միջոցառմամբ, հրավառությամբ և պարային կատարումով:

«Անգիրք մարդը հայրենիք չունի, անկիրթ մարդը ազգին, ժողովրդին պիտանի լինել չի կարող. որքան կրթված է հայը, այդքան զորավոր է Հայաստանը»,- այս խոսքերով  դիմավորեց և իր օրհնանքը շնորհեց ապագա հայրենիք կերտող ուսանողներին  Գուգարաց թեմի առաջնորդ, համալսարանի լավագույն բարեկամ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ուսանողներին իր ողջույնի խոսքը հղեց  ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Նա շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա առթիվ և բարի երթ մաղթեց ՎՊՀ վարժարան ընդունված 154 աշակերտներին, քոլեջ ընդունված 54 ուսանողներին, բակալավրիատի համակարգ ընդունված 289 ուսանողներին՝ շեշտելով, որ բուհում աշխատող 15 պրոֆեսորները, 150-ից ավելի դոցենտները պատրաստ են ուսանողների կրթական կարիքները բավարարել ու լավ մասնագետներ կերտել նրանցից:

«Հարգարժան առաջին կուրսի ուսանողնե՛ր, այսօր բացում եք ձեր կյանքի նոր էջը՝ մուտք եք գործում  համալսարան… Ես էլ տարիներ առաջ այստեղ կանգնած պատկերացում անգամ չունեի, որ ինձ հնարավորություն է ընձեռվելու սովորել Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում. Վանաձորի պետական համալսարանն իր ուսանողներին ընձեռում է այդ հնարավորությունը: ՎՊՀ-ն ոչ միայն գիտելիքների մեծ պաշար է տալիս ձեզ, այլև փորձ ողջ կյանքի համար: Մի՛շտ հիշեք. համալսարանը ձեր տունն է»,– Գիտելիքի օրվա առթիվ հանդիսության ներկաներին շնորհավորեց նաև ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի, ուսանողների փոխանակման ծրագրերի շրջանակներում Լեհաստանում ուսանած Անահիտ Հանթայանը:

Միջոցառման վերջում «Գիտելիքի բանալին» հանձնվեց պատմաշխարհագրական ֆակուլտետի՝ ամենաբարձր միավորներով ընդունված ուսանողուհի Արևիկ Պապոյանին, որից հետո տեղի ունեցավ  ուսանողի երդման հանդիսավոր արարողությունը:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 2686 անգամ
Գնահատել նյութը
(6 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն