Սոցիալական մանկավարժները պատրաստ են…

  • Երեքշաբթի, Հկտ 03 2017

 

Սոցիալական մանկավարժների միջազգային ասսոցիացիայի պրեզիդենտ Բեննի Անդերսենը 2010 թ.-ին  հոկտեմբերի 2-ը  հայտարարեց սոցիալական մանկավարժի միջազգային օր: Մեր համալսարանում արդեն յոթներորդ տարին անդընդմեջ նշվում է սոցիալական մանկավարժի մասնագիտական տոնը:

Շնորհավո՛ր ձեր մասնագիտական տոնը, սիրելի՛ «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմ:

Կարևորելով սոցիալական մանկավարժի դերը մեր տարածաշրջանում՝ ՎՊՀ-ում 2006 թվականինբացվեց սոցիալական մանկավարժություն բաժինը։ 2010 թ.-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում մտցվեց սոցիալական մանկավարժի հաստիք։

«Սոցիալական մանկավարժություն» բաժնի ուսանողները հավատարիմ են իրենց մասնագիտական սկզբունքներին։ 21-րդ դարում ընտանիքների առջև հառնում են նորանոր հիմնահարցեր, որոնք հնարավոր է լուծել՝ օգտագործելով սոցիալական մանկավարժի ներուժը։ Սոցիալական մանկավարժն իր գործունեության ընթացքում առնչվում է տարբեր իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ, որոնք ունեն աջակցության կարիք, և որտեղ երեխաներին անհրաժեշտ է ուշադրություն ու օգնություն։ Հետևաբար, սոցիալական մանկավարժը պետք է ծանոթ լինի ընտանիքին հուզող բոլոր խնդիրներին և առաջնորդվելով  «մի՛ վնասիր» սկզբունքով ՝ փորձի արագորեն լուծել դրանք։

ՎՊՀ-ն ավարտող ապագա սոցիալական մանկավարժները պատրաստ են կատարել այդ դժվարին  և միևնույն ժամանակ  պատասխանատու աշխատանքը։ Սոցիալական մանկավարժները հուսով են, որ մեր երկիրը ևս կկարողանա հասնել տնտեսական զարգացման այնպիսի մակարդակի, երբ սոցիալական ծառայության համակարգը մուտք կգործի հասարակական բոլոր ինստիտուտներ, և սոցիալական մանկավարժին կտրվեն գործելու լայն դաշտ ու հնարավորություններ։

 

Սեդա Բեժանյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՎՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս

Կարդացվել է 709 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Կյանքի ծագման կրեացիոնիստական

Հոկտեմբերի 19-ին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում 

Մանրամասն

Նիկոլայ Հովհաննիսյանի գրքի

 Հոկտեմբերի 17-ին Վանաձորի պետական համալսարանում կայացավ

Մանրամասն

Ֆիզիկամաթեմատիկական

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական

Մանրամասն

Ֆուտզալի աղջիկների

 Սույն թվականի հոկտեմբերի 9-16-ը Երևան քաղաքում կայացել

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական

Մանրամասն

Գերմաներեն ուսանելու նոր

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

ՈՒԳԸ գիտաժողով ՎՊՀ-ում

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

 Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 

Մանրամասն