ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Հինգշաբթի, Հկտ 05 2017

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատություն

Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտ

  

660049 ք. Կրասնոյարսկ, Լենինի փ., 22                                    Վանաձորի Հ. Թումանյանի անվան

Հեռ./ֆաքս: (391)212-41-74                                                        պետական համալսարանի

E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript                                                                    ռեկտոր Գ. Կ. Խաչատրյանին 

Կայք: www.kgii.ru                                                                                     

Համագործակցության մասին

 

Հարգելի Գուրգեն Կիպրոնի

Թույլ տվեք սրտանց ողջունել Ձեզ, շնորհավորել նոր ուսումնական տարվա կապակցությամբ և Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի կոլեկտիվի կողմից շնորհակալություն հայտնել մեր բուհի ներկայացուցչին՝ գիտության գծով  պրոռեկտորի օգնական Մարիա Միխայլովնա Չիխաչևային, «Լեզու, խոսք, իրականություն» (գոյաբանական և իմացաբանական կոնցեպցիաներ) միջազգային գիտաժողովի կազմակերպման և անցկացման ժամանակ ցուցաբերած ընդունելության համար: Հույս ունեմ, որ սա Վանաձորի և Կրասնոյարսկի բուհերի միջև համագործակցության սկիզբն է:

Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտը Ուրալից մինչև Հեռավոր Արևելքի ամենախոշոր դաշնային բուհն է: Այնտեղ ուսուցում է իրականացվում երաժշտական, պարարվեստի, թատերական և գեղարվեստական մասնագիտություններով: Ինստիտուտը տեղակայված է Ռուսաստանի կենտրոնում՝ ռուսաստանյան խոշոր քաղաք Կրասնոյարսկում, որն ունի մոտ 400 տարվա պատմություն: Մշակութա-կրթական և սոցիալ-տնտեսական զարգացած ենթակառուցվածքով քաղաքում ապրում են տարբեր ազգերի, հավատքի և  դավանության ավելի քան 1 մլն ներկայացուցիչներ:

2018 թ. Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտը կնշի իր 40-ամյակը: Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը ընդգրկում է գիտությունների 30 դոկտորներ և պրոֆեսորներ, ավելի քան 5 0գիտությունների թեկնածուներ և դոցենտներ: Իր գոյության ընթացքում բուհը թողարկել է ավելի քան 2000 մասնագետ, որոնք աշխատում են թատրոններում, ֆիլհարմոնիաներում, համերգային գործունեություն իրականացնող կոլեկտիվներում, դասավանդում են Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 70 քաղաքների բուհերում, ուսումնարաններում և երաժշտական դպրոցներում:

Բուհի շրջանավարտները հայտնի են երաժշտական հանրությանը՝ համաշխարհային օպերային աստղ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ  Դմիտրի Խվորոստովսկին, քանդակագործ, նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Դաշի Նամկադովը (Մեծ Բրիտանիա), ՌԳԱ թղթակից-անդամ, Սախա-Յակուտիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արթուր Վասիլևը, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության ժողովրդական նկարիչ, գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Ալիմ Պաշտ-Խանը (Գերմանիա) և ուրիշները:

Ամեն տարի բուհը ուսանողների և դասախոսների համար անցկացնում է միջազգային մակարդակի գիտական և ստեղծագործական միջոցառումներ: Այլ քաղաքից եկած մասնակիցներին անվճար տրամադրվում է հանրակացարան, իրականացվում է մշակութային և էքսկուրսիոն ծրագիր: Տեղեկատվություն միջոցառումների մասին կանոնավոր կերպով տեղակայվում է  բուհի http:kgii.ru կայքում, Facebook  և ВКонтакте սոցկայքերում:

Ներկայումս ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը մերձավոր և հեռավոր արտասահմանյան երկրների միջև միջազգային համագործակցության զարգացումն է: Այժմ Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտը համագործակցության պայմանագրեր ունի Լեհաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ղազախստանի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Բուհի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների ակադեմիական շարժունության ծրագրերը և visit-professor փոխազդեցության ձևը: Մենք պատրաստ ենք քննարկելու այդ  ուղղություններին վերաբերող բոլոր առաջարկությունները: Աշխատանքի համար պատասխանատու է ստեղծագործական և միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Սվետլանա Վոյտկևիչը (Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript : Հեռ: +7-913-193-40-76)

2017թ. հունիսին համագործակցության և կապերի բաժնի հասցեին է ուղարկվել համագործակցության մասին պայմանագրի տեքստը քննարկման, ժամկետների և ստորագրման վայրի համաձայնեցման համար: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ բանակցություններ վարել:

Ուրախ կլինենք ձեր արձագանքին և հույս ունենք, որ նոր ուսումնական տարին կրթական, գիտական և ստեղծագործական ոլորտներում համագործակցության հեռանկարներ կբացի մեր ուսումնական հաստատությունների միջև:

 

            Ռեկտոր                                                                Մ. Վ. Մոսկալյուկ

Կարդացվել է 1317 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Քանի լեզու գիտես, այնքան մարդ

Հունվարի 12-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

Ռեկտորը հանդիպեց ուսանողների

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

ՎՊՀ գիտխորհրդի նիստում

Դեկնտեմբերի 28-ին կայացավ ՎՊՀ​ գիտխորհրդի 

Մանրամասն

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ

Վախճանվել է Ալեքսանդր

Ռեկտորատի նիստում

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական 

Մանրամասն