20 տարվա հետքերով

  • Երկուշաբթի, Հկտ 09 2017

 

2017 թվականի հոկտեբերի 6-ը Վանաձորի պետական համալսարանի համար հիշարժան էր. այդ օրը լրացավ բուհի վարժարանի հիմնադրման 20 տարին: 1977 թվականին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց Վանաձորի պետական  մանկավարժական ինստիտուտի «Հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը, որի աշխատանքներում ներգրավվել էին  ՎՊՀ առաջատար դասախոսներ Գուրգեն Խաչատրյանը, Թերեզա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը և այլք: 20 տարի շարունակ  վարժարանի անձնակազմն իր սերն ու եռանդն է ներդրել սաներին կրթելու և դաստիարակելու  գործում, ինչի մասին է  վկայում շրջանավարտ սաների 98-99%-ի՝ ՀՀ առաջատար  բուհերում կրթությունը շարունակելու փաստը:

Վարժարանի ծննդյան 20-ամյակը բուհում տոնվեց  մեծ շուքով: Կազմակերպված միջոցառմանը ներկա  էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

ՎՊՀ ռեկտորի շնորհավորանքից ու  բարեմաղթանքներից հետո իր խոսքը ներկաներին հղեց  Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Ես շնորհավորում եմ ձեզ: Այն 20 տարվա հետքերը, որով անցնում եք դուք, մեծ դեր կունենան ձեր կյանքում: Իրապես հետք են թողնում այն մարդիկ, ովքեր նկարագիր ու պատկեր ունեն, ասելիք ունեն: Անհետ կորչում են նրանք, ովքեր գալիս են՝ չգիտակցելով` ուր են եկել, և գնում են՝ չիմանալով` ուր . Մաղթում են  ձեզ քայլելիս մշտապես հետք թողնել»:

Վարժարանի անձնակազմին անձնվեր աշխատանքի համար  շնորհակալագրով  պարգևատրեց Լոռու մարզի մարզպետ Ա. Նալբանդյանը: Վարժարանի տնօրեն Ս. Աղաջանյանին  բուհը պարգևատրեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների ընտրանիով`  Թումանյանի  ոսկե դիմապատկերով:

«Կար ժամանակ, երբ վարժարանին նայում էին որպես խորթ  զավակի, սակայն պարոն Խաչատրյանի ռեկտոր նշանակվելուց հետո վերաբերմունքը փոխվեց: Մեր բոլոր գրությունների տակ ռեկտորը մակագրում էր՝ շտապ կատարել, ինչի շնորհիվ նաև վարժարանը ոտքի կանգնեց, ծաղկեց ու բարգավաճեց,– ՎՊՀ ռեկտոր Գ. Խաչատրյանին իր շնորհակալությունը հայտնեց  Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը և հավելեց.– վարժարանի անձնակազմը ոչ միայն ուշադրության կենտրոնում է պահում իր սաների կրթությունը, այլև հայրենասիրական ոգով է դաստիարակում նրանց: Մեր սաները գիտության բնագավառում հասել են  նվաճումների, մենք հպարտանում և ուրախանում ենք նրանց ձեռքբերումներով, սակայն մեր վարժարանի պարծանքը կմնա Զորիկ Գևորգյանը, ով 2014 թվականին իր կյանքի գնով հետ մղեց թշնամու գրոհը: Այսօր մեր վարժարանը պատվով է կրում նրա անունը»:

Ս. Աղաջանյանը հպարտությամբ ներկայացրեց դահլիճում նստած վարժարանի սան Կարեն Հարությունյանին, ով  ապրիլյան պատերազմի ժամանակ աչքի է ընկել  իր հերոսությամբ: Կարենը ոտքի կանգնեց. դահլիճը նրա նման զավակ ունենալու հպարտությամբ ծափողջույններով իր շնորհակալությունը հայտնեց  հերոսին:

Այնուհետև բուհի սաներն իրենց երգ ու պարով տոնեցին սիրելի վարժարանի  հոբելյանը:

 

 Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 1144 անգամ
Գնահատել նյութը
(5 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Կյանքի ծագման կրեացիոնիստական

Հոկտեմբերի 19-ին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում 

Մանրամասն

Նիկոլայ Հովհաննիսյանի գրքի

 Հոկտեմբերի 17-ին Վանաձորի պետական համալսարանում կայացավ

Մանրամասն

Ֆիզիկամաթեմատիկական

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական

Մանրամասն

Ֆուտզալի աղջիկների

 Սույն թվականի հոկտեմբերի 9-16-ը Երևան քաղաքում կայացել

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական

Մանրամասն

Գերմաներեն ուսանելու նոր

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

ՈՒԳԸ գիտաժողով ՎՊՀ-ում

Հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

 Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 

Մանրամասն