Այց ՎՊՀ գրադարան

  • Հինգշաբթի, Հկտ 12 2017

 

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Արփինե Բադալյանի հետ այցելեցին բուհի գրադարան: Ուսանողները ծանոթացան գրադարանի աշխատանքներին, հանդիպում ունեցան գրադարանի տնօրեն,  պ. գ. թ., դոցենտ Արթուր Մելիքյանի հետ: Ա. Մելիքյանն ուսանողների հետ զրույցում ներկայացրեց գիրք պատվիրելու կարգը, գրադարանի աշխատանքներում կատարված բարեփոխումները, որոնք թեև բարդացրել են աշխատակազմի աշխատանքը, սակայն հօգուտ ուսանողի են: Նա ներկաներին տրամադրեց էլեկտրոնային քարտադարանից օգտվելու ուղեցույցներ, ծանոթացրեց եզակի արժեք ներկայացնող գրքերին, այդ թվում՝ գրադարանի ամենահին գրքին` Հայկազյան բառարանին (1797 թ.): Տնօրենն այնուհետև ուսանողներին հորդորեց խնամքով վերաբերվել գրքերին և, ինչպես արել են նախորդ սերունդները, գրքերը գրադարան վերադարձնել անվնաս ու ամբողջական: Նշվեց, որ գրքի կորստի դեպքում թեև սահմանված է տուգանք` գրքի արժեքի տասնապատիկի չափով, սակայն դրանից գրադարանը չի շահում. կորցնում է անփոխարինելի արժեք ունեցող ևս մի գիրք:

«Մենք ունենք  մի առաքելություն՝ հնարավորինս շատ և լավագույնս ծառայել ձեզ, և ակնկալում ենք  ձեր հարգալից ու բարյացակամ վերաբերմունքն աշխատակիցների հանդեպ»,- ասաց տնօրենը:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 1681 անգամ
Գնահատել նյութը
(3 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Քանի լեզու գիտես, այնքան մարդ

Հունվարի 12-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

Ռեկտորը հանդիպեց ուսանողների

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

ՎՊՀ գիտխորհրդի նիստում

Դեկնտեմբերի 28-ին կայացավ ՎՊՀ​ գիտխորհրդի 

Մանրամասն

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ

Վախճանվել է Ալեքսանդր

Ռեկտորատի նիստում

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական 

Մանրամասն