Ռեկտորատի նիստում

  • Երկուշաբթի, Նմբ 06 2017

 

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստը:  Բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով նիստը վարեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը:

Օրակարգի առաջին հարցը 2016-17 թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփման  վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ֆակուլտետների դեկանները:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան,  տ. գ. թ., դոցենտ Ս. Ժամհարյանը նշեց, որ «Պատմության» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցել են 13 ուսանողներ, անբավարար գնահատականներ չեն եղել, 1 երկտարեցի չի ստացել դրական գնահատական: «Աշխարհագրություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությանը մասնակցել են 10 ուսանողներ, 1 երկտարեցի ուսանող: Դեկանը նշեց, որ բոլոր մասնագիտություններից քննությանը ամենալավ պատրաստված ուսանողները «Աշխարհագրություն» մասնագիտության ուսանողներն են եղել, «Սոցիալ- մշակութային գործունեություն» մասնագիտությանը 12 ուսանողներից  (որոնք նույնպես պատրաստված են եղել քննությանը) 7 ուսանողուհիներ գերազանցապես պատասխանել են հարցատոմսերին, 2-ն՝ արժանացել են գերազանցության դիպլոմի, «Կառավարում» մասնագիտության 23 ուսանողներից 5-ը ստացել են անբավարար, գերազան գնահատական չի եղել, 3 ուսանողներ ստացել են լավ: «Իրավագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությանը մասնակցած 25 ուսանողներից 10-ն ստացել են անբավարար գնահատական (8 երկտարեցի ուսանողներից 2-ը՝ անբավարար), 2 ուսանողներ արժանացել են գերազանց (2-ն արժանացել են գերազանցության դիպլոմի), 3-ը՝  լավ գնահատականների:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ. գ. դ.  Զարուհի Վարդանյանը զեկուցեց ֆակուլտետում իրականացված ամփոփիչ ատեստավորմն քննությունների արդյունքները, համաձայն որի ֆակուլտետի առաջադիմությունը 85.33% է, «Կենսաբանություն» մասնագիտությունից եղել են 3, «Ֆիզդաստիարակություն» մասնագիտությունից՝ 4 անբավարար գնահատականներ: Դեկանը ներկայացրեց քննությունների հանձնաժողովների նախագահների կարծիքը: Նշեց, որ «Կենսաբանություն» մասնագիտության քննության հանձնաժողովի նախագահն առաջարկել է  թեթևացնել հարցատոմսերը:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր  Թերեզա Շահվերդյանը նշեց, որ  քննությունների ժամանակ ուսանողներն ամենալավ պատասխանել են «Հայոց լեզու» առարկայի հարցերին, «Մաթեմատիկա» առարկայի հարցերից հրաժարվել են 9 ուսանողներ, 13 ուսանողներ հրաժարվել են «Մանկավարժություն» առարկայի հարցերից: Թ. Շահվերդյանը փաստեց՝ «Մանկավարժություն և հոգեբանություն»  մասնագիտության ուսանողների վատ պատրաստված լինելու հետևանքով  անբավարար գնահատական են ստացել 4 ուսանողներ: Անհամեմատ մեծ է եղել «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության ուսանողների բարձր գնահատականների թիվը՝ 17 ուսանողներից 8-ը ստացել է գերազանց, 5-ը՝ լավ, 3-ը՝ բավարար, անբավարար գնահատական ստացել է 1 ուսանող: «Մանկավարժություն և սոցիոլոգիա» մասնագիտության քննությանը մասնակցող 12 ուսանողներից 5-ը  ստացել է գերազանց, 4-ը՝ լավ: Թ. Շահվերդյանը նշեց, որ 3 երկտարեցիները բավականին պատրաստված են եղել, ինչը գովելի համարեց:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ա. Պողոսյանը  զեկուցեց, որ քննություններին մասնակցել են 40 ուսանողներ, երկտարեցի ուսանողներ չեն եղել, գերազանցության դիպլոմ ստացողներ չեն եղել: «Հայոց լեզու» մասնագիտությունից քննություն են հանձնել 20 ուսանողներ, որոնցից 15 ստացել են բավարար, 5-ը՝ լավ գնահատականներ: «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողներից  5-ը ստացել են բավարար, 3-ը՝ լավ, 2-ը՝ գերազանց, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողներից 5-ը՝ բավարար, 3-ը՝ լավ, 2-ը՝ գերազանց. անբավարար գնահատական չկա:

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,  ֆ.-մ. գ. թ., դոցենտ Հ. Գրիգորյանը նշեց, որ ֆակուլտետում անբավարար և գերազանց գնահատական ստացողներ, գերազանցության դիպլոմի հավակնող ուսանողներ չեն եղել:  Քննական հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել «Մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների պատասխաններից: Դեկանը նշեց, որ «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողների պատրաստվածությունը թույլ է եղել:

Օրակարգի երկրորդ հարցի՝  2017-18 թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի ընթացիկ քննությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկուցեցին բոլոր ֆակուլտետների դեկանները: Համաձայն զեկուցողների ներկայացրած տվյալնների՝

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում քննություն են հանձնել 163 ուսանողներ. ֆակուլտետի ընդհանուր  առաջադիմությունը կազմել է 90.4%: Կիսամյակը 100%-ով փակել են «Ֆիզիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ, «Մաթեմատիկա» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ, «Ինֆորմատիկա» մասնագիտության 1-ին, նույն մասնագիտության 2-րդ (քննությանը չներկայացողների թիվը քիչ է)  կուրսերի ուսանողները:

Բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի 244 ուսանող քննություն է հանձնել 41 առարկայից, քննությունների ընդհանուր քանակը եղել է 646: 290 ուսանողներ գնահատվել են գերազանց, 236-ը՝ լավ, 98-ը՝ բավարար, 13-ը՝ անբավարար, 9 ուսանողներ չեն ներկայացել քննության: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 96.5%:

Մանկավարժության ֆակուլտետում արվեստի ամբիոնի բոլոր ուսանողների գնահատականների անվերապահորեն գերազանց լինելը  դեկանի հավաստմամբ մտահոգվելու առիթ է տալիս.  ոչ օբյեկտիվ  գնահատման համակարգ է կիրառվում:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը եղել է 97.9 %: 30 առարկա է հանձնվել, որից 26-ի դեպքում գրանցվել է 100% առաջադիմության: 4 ուսանողներ չեն ներկայացել  քննության, 1 ուսանող դրական գնահատական չի ստացել:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի 41 քննություններին մասնակցել են 242 սանողներ: «Կառավարում և սերվիս» մասնագիտության բոլոր կուրսերում և «Սոցիալական աշխատանք»  մասնագիտության 4-րդ կուրսում գրանցվել է 100 % առաջադիմություն:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 300 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

Հայաստանի Հանրապետության

Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական

Մանրամասն