ՈՒԳԸ գիտաժողով ՎՊՀ-ում

  • Ուրբաթ, Նմբ 10 2017

 

Նոյեմբերի 9-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցան  ՎՊՀ փիլիսոփայության և քաղաքագիտության  ամբիոնի կազմակերպած ՈՒԳԸ  ընթերցումներ:

Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., դոցենտ Գագիկ Եթիմյանի նախագահությամբ լիագումար նիստի բացումը եղավ «Հանրային կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալեսյա Ավդալյանի ելույթով՝ «Ժամանակակից երիտասարդական ենթամշակույթներ»  թեմայով: Ելույթից հետո  թեմայի շուրջ հնչեցին հարցեր, տեղի ունեցան քննարկումներ:

Լիագումար նիստից հետո 23 մասնակիցները ընթերցումները շարունակեցին քաղաքագիտության (նախագահողներ՝ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, պ. գ. թ. Ա. Կոխլիկյան, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ն. Ստեփանյան), իրավագիտության (նախագահողներ՝ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսներ Դ. Հակոբյան և Ա. Հարությունյան), մշակութաբանության և փիլիսոփայության (նախագահողներ՝ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, փ. գ. թ. Ս. Հովհաննիսյան, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ,  փ. գ. թ. Ա. Գրիգորյան)  բաժանմունքներում:

Ելույթների թեմաները բազմազան և բազմաբնույթ էին՝  «Գործարար կնոջ իմիջը»,  «ՆԱՏՕ-ի ձևավորումը, նպատակները, գործառույթները», «Վախեր, ֆոբիաներ», «Թրաֆիքինգի մեկնաբանումը միջազգային իրավական նորմերով», «Միջազգային պայմանագրերի  կնքման և  կատարման  կարգը»,  «Զանգվածային և  էլիտար մշակույթ», «Հանցագործությունը որպես առավել վտանգավոր իրավախախտում», «Բարոյական վնասի փոխհատուցման իրավակարգերը» և այլն։

ՈՒԳԸ նիստի վերջում նախագահող  Գ. Եթիմյանը բոլոր մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույններին՝ պատվոգրեր:

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 605 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն