ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

  • Ուրբաթ, Նմբ 17 2017

 

Վանաձորի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում, որ ուսումնական գործունեության մեջ լինեք նպատակասլաց, անխոնջ, չընկրկեք ոչ մի դժվարության առաջ, որ կարող է մատուցել կյանքը, տարբեր մարտահրավերների դիմակայող մեր ժամանակը  և ներկա լարված սոցիալական իրավիճակը: Մաղթում եմ, որ աներեր վճռականությամբ քայլեք ձեր երազանքների ետևից, և որ այդ երազանքները լինեն ոչ միայն նեղ անձնական, այլև հայրենաշեն ու ազգաշահ:

Վստահ եմ՝ դուք գիտեք այս տոնի խորհուրդը, գիտեք նաև հենց ա՛յս օրը տոնելու նախապատմությունը: Տոնի համար այս օրն ընտրվել է այն չեխ ուսանողի պատվին, ով կյանքը զոհեց ի սեր իր երկրի: Եվ դա իսկապես խորհրդանշական է. դու՛ք եք երկրի ներկան և ապագան. դու՛ք եք ձեր ձեռքերով կերտելու այն գալիքը, որ երազանքն է բազում սերունդների:

 Ուրեմն՝ արժանի՛ եղեք այդ վսեմ առաքելությանը:

Կարդացվել է 214 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Մեկ միավորի տարբերությամբ.

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ օտար լեզուների ամբիոնը կազմակերպեց

Մանրամասն

Գումար և բարոյականություն

Դեկտեմբերի 8-ին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն

Մանրամասն

«Բաց դռների շաբաթ». ամփոփում

Դեկտեմբերի 8-ն ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը ամփոփեց

Մանրամասն

Երկրաշարժի զոհերին նվիրված

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետը դեկտեմբերի 7-ին

Մանրամասն

Բարի՛ն արա

Դեկտեմբերի 7-ին ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի 

Մանրամասն

Հարգանքի տուրք երկրաշարժի

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին ՎՊՀ դասախոսական կազմը,

Մանրամասն

Ուսանողներն «ընդդեմ»

Դեկտեմբերի 6-ին ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի

Մանրամասն

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժնի

Մանրամասն