ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը ՀՀ և Արցախի բուհերի կայքերի ցանկում

  • Երեքշաբթի, Նմբ 21 2017

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների համեմատական վարկանիշը ներկայացնող կայքի  2017 թվականի հուլիս ամսվա ուսումնասիրությունների արդյունքում Վանաձորի պետական համալսարանի պաշտոնական կայքն իր վարկանիշով ճանաչվել է 4-րդը Հայաստանի Հանրապետության և Արցախի 34 բուհերի պաշտոնական կայքերի ցանկում (1-ին տեղում՝ Երևանի պետական համալսարան, երկրորդ տեղում՝ Հայաստանի  Ամերիկյան համալսարան, 3-րդ տեղում՝ Հայ-Ռուսական (Սլավոնական)  համալսարան):

«Webometrics»-ը  2004 թվականից հրապարակում է աշխարհի բոլոր ուսումնական հաստատությունների վարկանշային տվյալներով լավագույն ճանաչված բուհերի անունները՝ նպատակ հետապնդելով վիրտուալ աշխարհում բարձրացնել ուսումնական հաստատությունների մոտիվացիան, ինչպես նաև նպաստել ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալուն:

2017 թվականին ուսումնասիրվել են աշխարհի 27000 բուհեր (Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 34 բուհեր): Ուսումնասիրության համար վերցրվել են հուլիսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կայքերում կատարված աշխատանքային տվյալները: Հաշվի է առնվել նշված ժամանակահատվածում բուհի համացանցային ակտիվությունը,  կայքի հասանելիությունը, վեբ տարածքը, նյութերի  քանակը և բովանդակությունը, նյութերի նույնաբովանդակ չլինելը, Էթիկայի չափանիշներին  հետևելը, google-ում  գիտական հղումների քանակը:

Մասնագետները  խստորեն հիմնվում են նյութերի բովանդակության, ծավալի և որակի վրա. նյութերը պետք է լինեն գրագետ, առանց հեղինակային իրավունքի խախտման՝ գրագողության (նմանատիպ կայքերը ոչ միայն ճանաչվում են անմրցունակ, այլև ենթարկվում են քրեական պատասխանատվության). պետք է բացակայեն  կրկնվող, կամ դատարկ փաստաթղթերը: Արտաքին կապեր ձեռք բերած կայքերը (որոնք, մեծ գումարներ վճարելով, պայմանագիր են կնքում 1000 domen-ների հետ և 3 մլն linker-ի միջոցով այցելություններ են ապահովում )  նույնպես դուրս են մնում մրցակցությունից:

 

Աստղիկ Հարությունյան

 

Կարդացվել է 1148 անգամ
Գնահատել նյութը
(10 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն