Ուսանողներն «ընդդեմ» դասախոսների

  • Հինգշաբթի, Դկտ 07 2017

 

Դեկտեմբերի 6-ին ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպեցին մրցույթ: Այն ընթացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հայկական ձևաչափով:

Դասախոսական թիմը ներկայացրին ֆակուլտետի դեկան, ֆ.-մ. գ. թ., դոցենտ Հերմինե Գրիգորյանը, բժշկ. գ. թ., դասախոս Վարդան Աբովյանը, ինֆորմատիկայի և տնտ. մեթոդների և մոդելավորման ամբիոնի դոցենտ, տեխն. գ. թ. Հեղինե Օհանյանը, նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սարուխանյանը, մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.-մ. գ. թ. Մելիս Սաքանյանը: Մրցույթն ընթացավ թեժ մթնոլորտում: Դասախոսները, առաջ շարժվելով հավասար միավորներով, վերջում իրենց տեղը (1 միավորի տարբերությամբ) զիջեցին ուսանողներին:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Դասախոսների շրջանում ակտիվ և լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար հուշանվերով պարգևատրվեց Հ. Գրիգորյանը:

Խաղի գլխավոր կազմակերպիչները՝ Գևորգ Միսակյանը, Հրաչյա Ասատրյանը և Ռիմա Հովհաննիսյանը, ՎՊՀ Ուսանողական խորհրդի կողմից ստացան պատվոգրեր:

Դասախոսներն իրենց գոհունակությունը հայտնեցին ուսանողներին՝ նշելով, որ խաղից մեծ հաճույք ստացան և իրենց համար բացահայտեցին նոր գիտելիքներ:

Հիշեցնենք, որ ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին նաև «Ամենախելացին» հեռուստախաղի ձևաչափով ինտելեկտուալ մրցույթ ուսանողների միջև, որից հետո ֆակուլտետի դեկանի առաջարկով կազմակերպեցին նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթը:

 

Լիլիթ Ջիլիկյան

Կարդացվել է 664 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն