Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ ամբիոն էր հրավիրվել

  • Ուրբաթ, Դկտ 29 2017

 

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ ամբիոն էր հրավիրվել Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ամբիոնի ասիստենտ, Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Արմեն Անդրեասյանը: Թիվ 3-րդ համակարգչային լսարանում կազմակերպվեց դասախոսություն, որի առաջին մասում Ա. Անդրեասյանը ներկայացրեց դպրոցական և ուսանողական օլիմպիադաներին նախապատրաստման և մասնակցության կարևորությունը: Նշեց ուշադրությանն արժանի մի քանի կարևոր կետեր, ներկայացրեց օլիմպիական խնդիրների առանձնահատկությունները, դպրոցական և ուսանողական մրցույթների տարբերությունը, վերջին տարիների տարբեր օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները: Նշվեց նաև, որ մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է:

Դասախոսության երկրորդ մասում ներկայացվեց, թե ինչ է պետք՝ լավ արդյունքի հասնելու և ծրագրավորում սովորելու համար: Օլիմպիադայի խնդրի օրինակով բացատրվեցին լուծման փուլերը: Գրատախտակին ներկայացվեց ալգորիթմը, իսկ զուգահեռ համակարգչի վրա խնդիրը լուծեց ՎՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Ջաղինյանը:

Դասախոսությանը մասնակցում էին ԻՏՄՄ ամբիոնի դասախոսներ, ֆիզմաթ ֆակուլտետի ուսանողներ և հետաքրքրված անձինք:

 

Կարինե Սիրադեղյան

 ԻՏՄՄ ամբիոնի դասախոս

Կարդացվել է 393 անգամ
Գնահատել նյութը
(3 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Քանի լեզու գիտես, այնքան մարդ

Հունվարի 12-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

Ռեկտորը հանդիպեց ուսանողների

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

ՎՊՀ գիտխորհրդի նիստում

Դեկնտեմբերի 28-ին կայացավ ՎՊՀ​ գիտխորհրդի 

Մանրամասն

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ

Վախճանվել է Ալեքսանդր

Ռեկտորատի նիստում

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական 

Մանրամասն