Ռեկտորը հանդիպեց ուսանողների հետ

  • Չորեքշաբթի, Հնվ 10 2018

 

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը հանդիպեց հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների հետ:

Գ. Խաչատրյանը ներկաներին ծանոթացրեց  բուհին պատկանող, ԼՄ Բազում գյուղում գտնվող հանգրվանի պայմաններին, նշեց, որ ուսանողական հանրակացարանային պայմաններ տրամադրող բուհն անհրաժեշտության դեպքում  ուսանողներին կտրամադրի նաև տրանսպորտային միջոց: Ռեկտորն ուսանողներին հորդորեց ուշադիր լինել հաճախումներին և չբացակայել, տեղեկացրեց, որ բուհում առկա բոլոր լաբորատոր և տեխնիկական միջոցները նախատեսված են կրթական գործընթացում  կիրառելու  համար:

Հանդիպման ժամանակ Գ. Խաչատրյանը լսեց ներկաներին հուզող հարցերը և տվեց սպառիչ պատասխաններ: Նա կուրսերի ավագներին  կոչ արեց ծանոթանալ ՎՊՀ-ում առկա լաբորատորիաներին ու գիտական կաբինետներին, դրանց աշխատանքների մասին տեղեկացնել ուսանողներին, առաջացող  կամ հուզող բոլոր հարցերի դեպքում դրանք քննարկել ակադեմիական  խորհրդատուների հետ, հարցի լուծում չստանալու դեպքում՝ դիմել դեկանատ: 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 310 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Քանի լեզու գիտես, այնքան մարդ

Հունվարի 12-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

Ռեկտորը հանդիպեց ուսանողների

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

ՎՊՀ գիտխորհրդի նիստում

Դեկնտեմբերի 28-ին կայացավ ՎՊՀ​ գիտխորհրդի 

Մանրամասն

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ

Վախճանվել է Ալեքսանդր

Ռեկտորատի նիստում

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական 

Մանրամասն