ՎՊՀ ռեկտորի հանդիպումը ուսխորհուրդի անդամների հետ

  • Չորեքշաբթի, Հնվ 10 2018

 

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Սուսաննա Թումանյանը հանդիպեցին ՎՊՀ ուսխորհրդի անդամների հետ:

Գ. Խաչատրյանը խոսեց հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների կրթական գործընթացի սկսվելու, նրանց հետ համահամալսարանական կամ ֆակուլտետային  մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու, թատերական շրջանի արդեն իսկ  սկսված լինելու դեպքում ոչ տեղաբնակ ուսանողներին թատերական ներկայացում դիտելու հնարավորություն  ընձեռելու (տոմսեր տրամադրելու) վերաբերյալ:

Ռեկտորը  ուսխորհրդի տարբեր ֆակուլտետների  նախագահներին հորդորեց  հետևողական լինել ԼՄ Բազում գյուղում գտնվող ՎՊՀ հանգրվանի ուսանողական հանրակացարանային  պայմաններից օգտվել ցանկացող  ուսանողներին  արձագանքելու և ուղորդելու  հարցում, նշեց, որ անհրաժեշտության դեպքում  բուհը պատրաստ է  տրամադրել տրանսպորտային միջոց:

Հանդիպման ժամանակ քննարկվեց «Ինքնասատուգման թեստեր»-ի վարման  հարցը, որը ուսանողներին  հնարավորություն կընձեռի իմանալ՝ որքանով են յուրացրել իրենց մատուցված գիտելիքները և որքանով են հետագա քննությանը պատրաստված:

Գ. Խաչատրյանը ահագնացող խնդիր համարեց աղջիկների զգալի մասի բուհ հաճախելու և չսովորելու հանգամանքը: Օրինակ բերելով եվրոպական բուհերին՝ ուսխորհրդի անդամներին  կոչ արեց  ձեռնամուխ լինել ֆակուլտետներում թիմային աշխատանքների կազմակերպմանը, որի մեջ կընդգրկվեն ոչ միայն առաջատար, այլև ուսումնական գործընթացից հետ մնացող ուսանողները: Թիմային աշխատանքները ուսանողներին ուսումնական գործընթացում ընդգրկելու և ակտիվ մասնակցություն  ունենալու նպատակ են հետապնդում:

Ս. Թումանյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում կավելանա գործնական պարապմունքների թիվը: 

 

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 194 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ռեկտորատի նիստում

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

Քանի լեզու գիտես, այնքան մարդ

Հունվարի 12-ին Վանաձորի պետական համալսարանի Շարունակական

Մանրամասն

ՎՊՀ ռեկտորի հանդիպումը

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

Ռեկտորը հանդիպեց ուսանողների

Հունվարի 9-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բ. գ.

Մանրամասն

ՎՊՀ գիտխորհրդի նիստում

Դեկնտեմբերի 28-ին կայացավ ՎՊՀ​ գիտխորհրդի 

Մանրամասն

Դեկտեմբերի 22-ին ՎՊՀ ԻՏՄՄ

Վախճանվել է Ալեքսանդր

Ռեկտորատի նիստում

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական 

Մանրամասն