Երկուշաբթի, 15 Հունվարի 2018 11:23

Հայտարարություն

 

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

Բանասիրական ֆակուլտետ

Հարգելի′ գործընկեր

Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու

«Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում»

 խորագրով

 5-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ,

որը տեղի կունենա 2018 թ. հոկտեմբերի 11-12-ին:

Գիտաժողովի նպատակները

1. Գրականագիտության, լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության, թարգմանագիտության, լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկաների ոլորտում գիտական հետազոտությունների և գործնական աշխատանքների արդիական ու հեռանկարային ուղղությունների որոշարկում.

2. Գիտական փորձի լայն փոխանակում, գիտական և գործնական իմացությունների միահյուսման ուղիների որոնում:

 Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները.

  1. Լեզվաբանություն

Լեզուն՝ որպես մշակույթի հասկացույթ

 Գենդերային լեզվաբանություն

Ազգալեզվաբանություն

Աշխարհի լեզվական պատկերը

Լեզվի պատմություն

Լեզվի հաղորդակցային հայեցակետերը

Կրոնական տեքստերի լեզվաբանական հայեցակետերը

 

2.Գրականություն

Գրականության պատմություն և տեսություն

Գրականությունը մշակույթի համատեքստ

Գրականությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության գործոն

Գրականությունը 20-21-րդ դարերի սահմանակետում

Առասպելը՝ որպես գրականության նախատիպ

Համաշխարհային գրականության համեմատական ուսումնասիրություն

Գրական երկերի դիցաբանաստեղծական խոսույթը

Գրականություն և կրոն

 

3.Լեզուների և գրականության դասավանդում

Լեզուների և գրականության դասավանդման նորարարական մեթոդները

Լեզվական գործոնի դերը կրթական համակարգում ՝ ըստ բոլոնյան գործընթացի

Միջմշակութային կոմպետենցիաների կազմավորումը

Լեզվաբանական կրթության իրազեկավորումը

Բանասիրական գիտակարգերի դասավանդման մեթոդական հայեցակետերը

 

4. Թարգմանության տեսություն և գործնական թարգմանություն

Թարգմանության մեթոդաբանություն

Թարգմանաբանության արդի խնդիրները

Գեղարվեստական տեքստը՝ որպես թարգմանության առարկա

Թարգմանությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց

Թարգմանության լեզվաբանական հայեցակետերը

Գիտաժողովի աշխատանքային լեզուները

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնակցությունըգիտաժողովին

Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է ժամանակին ներքոբերյալ նյութերն էլեկտրոնային տարբերակով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

  1. Դիմում-հայտ (1-ին հավելվածում ներկայացված ձևով ) - մինչև 2018 թ. մայիսի 1-ը:

2. Հոդվածը (2-րդ հավելվածում ներկայացված պահանջներով) - մինչև 2018 թ. հունիսի 30-ը:

Գիտաժողովի նյութերի հրատարակությունը

Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2018 թ. հոկտեմբերի 11-12-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1130-ին):

Տեղեկատվական հեռախոսահամարներ՝ (+374) (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Մելսի Սանթոյան), (+374) 94-01-54-11 (ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սմբատի Առուստամյան), (+374) 93-00-83-80 (Ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Թադևոս Վրույրի Թադևոսյան- պատասխանատու քարտուղար):

 

Հավելված 1. Գիտաժողովինմասնակցելուդիմում-հայտի ձևը 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Գիտական աստիճանը, կոչումը

 

Աշխատավայրը / ուսումնառության վայրը (լրիվ անվանումը)

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամար(ներ)ը

 

Մագիստրանտների և ասպիրանտների համար նշել մասնագիտությունը և կուրսը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Հասցեն

 

 

Հավելված 2

Ներկայացվելիք նյութերի պահանջները

Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվում են միայն ԱՆՏԻՊ հոդվածները: Գիտաժողովի առկա մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության վկայագրեր:

Համակարգչային ձևավորումը

Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 չափսի թղթի վրա:

Լուսանցքները՝ վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ:

Տառատեսակը՝ Unicode (Sylfaen):

Տառաչափը՝ 12:

Միջտողային հեռավորությունը (Line spacing)՝ 1.5:

Պարբերությունը (First line)` 0,75 սմ:

Չկիրառել մեկից ավել միջբառային բացակ:

Աղյուսակները, գծագրերը, նկարներն ու այլ պատկերները պետք է ունենան համարակալում.

վերնագրային բացատրության տառաչափը՝ 10, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,70 մմ-ը, լայնությունը՝ 1,10 մմ-ը: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով:

Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, շեղ, 10 տառաչափով, իսկ հիմնականները՝ մեջտեղում առանձին տողով: Դրանք կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր փակագծերի մեջ՝ ():

Այն աշխատանքների համար, որոնք պարունակում են սիմվոլներ և Sylfaen տառատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև դրանց էլեկտրոնային ֆոնտը:

Առաջին էջի վերևում՝ մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ գլխատառերով, հաջորդ տողում՝ անունը և ազգանունը (թավ և շեղ):

Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր»՝ 8-10 հանգուցային բառերով: Վերնագրում գործածված բառերը չպետք է կրկնվեն հանգուցային բառերի շարքում:

Տեքստում հղումները տրվում են ուղղանկյուն փակագծերում`[][1]:

Ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում՝ աճման կարգով համարակալված:

Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ համարակալված այբբենական կարգով:

Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզվով[2], հանգուցային բառերով: Ամփոփումները պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 80-100 բառից:

Ամփոփման վերնագրից հետո՝ հաջորդ տողում, գրվում է անունը, ազգանունը և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը՝ համապատասխան լեզվով:

Հոդվածի ծավալը՝ 6-12 էջ:

            Թղթային տարբերակով ուղարկելիս պարտադիր է հեղինակի ստորագրությունը առաջին և վերջին էջերին:

            Գրագողությունը բացառելու համար հոդվածները կտպագրվեն միայն հատուկ փորձաքննություն անցկացնելուց հետո:

            Եթե հոդվածի հեղինակը ասպիրանտ կամ մագիստրանտ է, ապա անհրաժեշտ է գիտական ղեկավարի երաշխավորագիրը:

            Անհրաժեշտության դեպքում ՎՊՀ-ն գիտաժողովի մասնակիցներին կացարան է առաջարկում համալսարանի հանգրվանում. բնակվարձը, նախաճաշը ներառյալ, կազմում է օրական 4 հազար դրամ (8 եվրո):

            Օդանավակայանից համալսարան և համալսարանից օդանավակայան փոխադրում նախատեսված չէ:

            Մասնակցության և տպագրական ծախսերի համար նախատեսված է 15 հազար դրամ (40 եվրո): Գումարը հարկ է փոխանցել հետևյալ բանկային հաշվեհամարին.

ՀՀ դրամով – 16036107814200 (նշելով «Գիտաժողովին մասնակցելու վարձ»),

Եվրոյով – 16036107814201 (նշելով «Գիտաժողովին մասնակցելու վարձ»),

ՌԴ ռուբլով – 16036107814202 (նշելով «Գիտաժողովին մասնակցելու վարձ»):

       Գիտաժողովի մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը: Ժողովածուի գրքային տարբերակը ձեռք բերելու համար մասնակիցները պետք է լրավճար կատարեն գրքի առաքման համար:

    

Կազմակերպական հանձնաժողովի հասցեն՝

ՀՀ, ք. Վանաձոր,

Տիգրան Մեծի 36,

Կազմակերպական հանձնաժողովի նախագահ՝ Արեն Մելսի Սանթոյան



[1] Օրինակ՝ [5, 60], 8, [136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60-ը, 136-151-ը` համապատասխան էջերը:

[2] Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները ներկայացվում են նախ՝ ռուսերեն, ապա՝ անգլերեն, եթե ռուսերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն, եթե անգլերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ ռուսերեն: Օտարերկյա հեղինակների հոդվածների հայերեն ամփոփումները կազմում է խմբագրական խորհուրդը:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն