Այցելություն «Օրրան»

  • Հինգշաբթի, Փտվ 01 2018

 

Հունվարի 30-ին ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արփինե Բադալյանի և նույն ֆակուլտետի ուսխորհրդի նախագահի օգնական Լիլիթ Դանիելյանի նախաձեռնությամբ մանկավարժության ֆակուլտետի հեռակա համակարգի ուսանողներն այցելեցին Վանաձորի «Օրրան-Գրիգորյան» բարեգործական կենտրոն: Այցելության նպատակն էր ծանոթանալ «Օրրան»-ի գործունեությանը, երեխաների խնամքի կազմակերպմանը և մատուցվող ծառայություններին:

Կենտրոնի աշխատակիցներն ուսանողներին ջերմորեն ընդունեցին և ներկայացրին իրենց աշխատանքները: Նրանք նշեցին, որ այդ ապահով և տաքուկ տանիքի ներքո անապահով ընտանիքի երեխաներին մատուցվում է ամենօրյա սնունդ, կրթություն, սոցիալական և առողջապահական-հոգեբանական աջակցություն: Դպրոցական պարապմունքների ավարտից անմիջապես հետո անապահով ընտանիքի երեխաները կենտրոն են ժամանում և հատուկ փորձառու, բանիմաց մանկավարժների օգնությամբ պատրաստվում հաջորդ օրվա դասերին: Կենտրոնը երեխաներին ընձեռում է նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային կրթօջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություններ:  

Կենտրոնի աշխատակիցներն առաջարկեցին ուսանողներին դառնալ «Օրրան»-ի կամավոր և իրենց ներդրումն ունենալ այդ բարի ու կարևոր գործում: Այցելությունը տպավորիչ էր, ուսանողները հրաժեշտի պահին որոշում էին, թե երբ պետք է կրկին այցելեն և դառնան կամավորական:

 

                                                                                              Արփինե Բադալյան

ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի

                                                                                                ուսանողական խորհրդի նախագահ

Կարդացվել է 444 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն