Ուսանողների կամավորությամբ կատարված աշխատանքը շահավետ է թե՛ դպրոցի, թե՛ համալսարանի համար

  • Հինգշաբթի, Փտվ 08 2018

 

2017 թ. Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի և Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի միջև հուշագիր է կնքվել բուհ-դպրոց կապի վերաբերյալ:  Համագործակցային այս ծրագրի կարևոր նպատակներից մեկն էլ ուսանողների՝ կամավորության սկզբունքով աշխատանքների ճիշտ և նպատակային կազմակերպումն է, ինչը ենթադրում է  դպրոցում գործընկեր կամավորականի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, սովորողների մեջ կրթական գործի հանդեպ մոտիվացիայի ձևավորում:  Դպրոցի հետ համագործակցելով՝ կամավոր ուսանողներին հնարավորություն է տրվում հարստացնելու իրենց մեթոդական գիտելիքները՝  մասնակիցը դառնալով դպրոցի աշխույժ առօրյային:

Տարբեր առարկաների արտադասարանական պարապմունքների միջոցով ուսանողները կարողանում են մոտիկից ծանոթանալ մանկավարժի աշխատանքին ու հասկանալ այդ աշխատանքի նրբությունները:

«Գաղտնիք չէ, որ համալսարանական կրթական ծրագրերն առավելապես ակադեմիական ուղղվածություն ունեն: Ուսումնառության ընթացքում տեսական շարադրանքը հաճախ մեխանիկորեն է  յուրացվում ուսանողի կողմից, իսկ ուսանողի գործնական, պրակտիկ գիտելիքները ամեն անգամ չէ, որ հնարավոր է ձևավորել զուտ արտադրական պրակտիկայի միջոցով: Դպրոցին ու դպրոցավարությանը վերաբերող տեղեկություններն այնքան նրբություններ ունեն, որ պրակտիկայի մեկ-երկու ամիսների ընթացքում հնարավոր չէ ամբողջությամբ յուրացնել դրանք»,– նկատում է դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանը: 

Դպրոցի ուսուցիչները օգնում են կամավորությամբ աշխատող ուսանողներին ծանոթանալու կրթության բովանդակությանը և առարկայական խմբակներ վարելու գործում դառնում են նրանց մշտական ուղեկիցն ու օգնականը:

Դպրոցում ուսումնական տարվա սկզբին մեծ էր ոգևորությունը անգլերենի արտադասարանական խմբակ ստեղծելու և այդ աշխատանքների մեջ կամավորությամբ ուսանողներին ներգրավելու գործում: Համալսարանականներից մեծ ակտիվություն հանդես բերեցին համալսարանի անգլիական բաժնի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Հակոբջանյանը և ՎՊՀ  Զ. Գևորգյանի անվան հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Ռաֆայելյանը: Նրանք ցանկություն հայտնեցին դպրոցում կամավորության սկզբունքով կազմակերպել անգլերենի  արտադասարանական պարապմունքներ, և արդյունքում դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտներն ընդգրկվեցին անգլերենի ուսուցման  խմբակում: «Ընկեր Անժելայի դասերն ընթանում են խաղերի մեթոդով, որը մեզ շատ է գրավել: Մենք խաղալով սովորում ենք բառերի քերականությունը»,– ասում է խմբակի մասնակից Արենը: 

«Իմ խմբում խելացի ու հետաքրքրված աշակերտներ շատ կան: Ես հաճույք եմ ստանում իմ կամավորական աշխատանքից»,– իր խոսքում  նշեց Անժելա Հակոբջանյանը:

Դպրոցի ուսուցիչները նշեցին, որ խմբակում ընդգրկված աշակերտները նկատելիորեն առաջընթաց են արձանագրել, որովհետև նրանք դասերին միշտ ներկայանում են լիարժեք պատրաստված:

Դպրոցի տնօրինությունը, մանկավարժները և աշակերտները խորին շնորհակալություն են հայտնում   Անժելա Հակոբջանյանին և Սոֆի Ռաֆայելյանին, ովքեր կամավորության սկզբունքով օգնում են դպրոցականներին:

 

Լիա Ներկարարյան

Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի ուսուցչի օգնական

Կարդացվել է 425 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն