ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

  • Ուրբաթ, Փտվ 09 2018

 

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստը, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցի` քիմիայի ամբիոնի համագործակցության և արտաքին կապերի ստեղծման մասին զեկուցեց քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը: Համաձայն զեկույցի՝  3 օր Երևան քաղաքում գործուղման մեջ գտնվելով՝ Հ. Ղազարյանը հանդիպել է Երևան քաղաքի «Քիմիա» մասնագիտությամբ կրթություն իրականացնող բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողների հետ, որոնց հետ ՎՊՀ ռեկտորի հանձարարությամբ քննարկել  և առաջ է քաշել  բուհի կատարվելիք աշխատանքներին նպաստող մի շարք ծրագրեր: Գործուղման ընթացքում այցելել է Միջազգային գիտաուսումնական կենտրոն, հանդիպել տնօրեն Ա. Սարգսյանին, ծանոթացել «Դեղագործական քիմիա»  մասնագիտությանը լաբորատոր աշխատանքներին ու պայմաններին: Զեկուցողը նշեց, որ դասավանդման պայմաններն ու մեթոդիկան ոչնչով առավել չեն մեր բուհի պայմաններից, սակայն ուսանողների թիվը անհամեմատ մեծ է: Պատճառը ուսանողների հավաքագրման ուղղությամբ լուրջ և ծավալուն  աշխատանքն է. կենտրոնի աշխատակիցները լինում են հանրապետության բազմաթիվ գյուղական վայրերում, որտեղ քիմիայի ուսուցչի պահանջարկ կա,  և, օգտվելով օրենքով սահմանված կարգից, այլ մասնագիտություններ (լեզու, գրականություն, կենսաբանություն ևն) ունեցող անձանց հնարավորություն են ընձեռում մագիստրոսական կրթությամբ քիմիկոսի  մասնագիտություն ձեռք բերելու: Նա կարևոր ձեռքբերում համարեց Երևանի պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի ու ֆակուլտետի դեկանի հետ հանդիպման ժամանակ համատեղ քիմիայի միկրոլաբորատորիաներ ստեղծելու և այն դպրոցներին վաճառելու  համաձայնությունը (մարզի գրեթե բոլոր դպրոցները չունեն քիմիայի լաբորատորիաներ): Հ. Ղազարյանն առաջարկեց դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ մարզի դպրոցների պահանջարկով  կատարվող լաբորատոր աշխատանքները վճարովի դարձնելու թույլտվության համար, ինչը կլրացնի բուհի կողմից կատարվելիք փորձերի համար օգտագործվող նյութերի ծախսը և կոգևորի փորձեր իրականացնող մասնագետներին:

Օրակարգի երկրորդ հարցը 2017-2018 թթ. ուսումնական տարվա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետների դեկանները:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին, որ բոլոր տեղեկագրերը, դասացուցակները պատրաստ են, խնդիրներ չկան:

Օրակարգի 3-րդ հարցի՝ 2017-2018 թթ. ուսումնական տարվա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Ժամհարյանը նշեց, որ հունվարի 19-ից կուրսերում գրանցվել է 100% առաջադիմություն, գրանցվել են 36 անբավարար գնահատականներ, ամենավատ արդյունքները գրանցվել են «Կառավարում» և «Պատմություն» մասնագիտությունների 3-րդ կուրսերում. ուսանողները 30-ական կրեդիտային պարտքեր ունեն: Պատմություն մասնագիտության 2 ուսանողներ վճարի խնդրի պատճառով ունեն կրեդիտների պարտքերը. Երկու ուսանողներին էլ թույլատրվել է մասնակցել կրթական պրոցեսին, սակայն չեն կուտակել բավարար քանակությամբ կրեդիտներ: Ս. Ժամհարյանը նշեց, որ «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի մեկ ուսանող ավարտաճառի թեման վերցնելուց հետո չի հանդիպել ղեկավարին: Տարբեր  կուրսերի 20 ուսանողներ հանրագումարային քննությունից առաջ իրենց գնահատականները  փորձել են բարձրացրել, ինչը  հաջողվել է  19 ուսանողների:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Զ. Վարդանյանը զեկուցեց, որ 13 ուսանողները կրեդիտային պարտքեր են կուտակել, որոնց կրեդիտները չեն գերազանցում 12-ը: 94 ուսանողներից գնահատականի բարձրացման համար դիմել են 14-ը: 7 կուրսեր ունեն 100% առաջադիմություն:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի խոսքերով՝ ֆակուլտետի մի շարք կուրսեր  ունեն 100% առաջադիմություն: Կրեդիտային պարտքեր ունեն «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողները: Ցածր առաջադիմություն է գրանցվել «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսում, որտեղ 20 ուսանողներից  7-ն ունեն պարտքեր «Կենդաբանություն» առարկայից, «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի 40 ուսանողներից 9-ը՝ «Մայրենի լեզու» առարկայից:

Համաձայն բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Պողոսյանը զեկույցի՝ 21 կուրսերի 344 ուսանողներ մասնակցել են քննաշրջանին, 11 կուրսեր  ունեն 100% առաջադիմություն: Կրեդիտային պարտքերը ֆակուլտետում կապված են վարձավճարների ուշացման հետ: Ամենաշատ կրեդիտային պարտքեր ունեն «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները «Հայոց պատմություն» առարկայից (5  ուսանող):

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան,  ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Գրիգորյանը զեկուցեց, որ  ֆակուլտետում 100% առաջադիմություն է գրանցվել: «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին  կուրսում վարձի խնդիր են ունեցել 2 ուսանողներ, նույն մասնագիտության 3-րդ կուրսում  1 ուսանող ունի 18 կրեդիտ պարտք և չի հաճախել դասերին:

Գ. Խաչատրյանը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց հետևողական լինել ու հսկողություն սահմանել քննությունները վերահանձնող  ուսանողների նկատմամբ:

Նիստի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

 

                                                                             Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 296 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Գիտխորհրդի նիստում

Փետրվարի 22-ին կայացավ ՎՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը

Մանրամասն

Մայրենի լեզվի օրը ՎՊՀ-ում

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն  փետրվարի 21-ը  հռչակել է

Մանրամասն

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը 49

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում եռակի  տոն

Մանրամասն

Վանաձորի թիվ 1հիմնական դպրոցը

Փետրվարի 19-ին Վանաձորի պետական համալսարանում  նշվեց Գիրք

Մանրամասն

BOOST ՆԱԽԱԳԻԾ.

Փետրվարի 14-ին Համագործակցության և կապերի բաժնի

Մանրամասն

Վարպետ Բոգդանի արվեստանոցում

Փետրվարի 17-ին Վանաձորի պետական համալսարանի

Մանրամասն

ՎՊՀ ուսանողները՝ «Լավագույն

ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականից  անցկացվում է

Մանրամասն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի

Փետրվարի 16-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի

Մանրամասն