«Spelling Bee» մրցույթի ամփոփիչ փուլը

  • Երկուշաբթի, Ապր 16 2018

 

Գարնան գալուստը անսովոր աշխուժություն է առաջ բերում  ՎՊՀ օտար լեզուների ամբիոնում։ Մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվում է  անգլերենի  ուղղագրությանը նվիրված  «Spelling Bee» մրցույթը՝ Վանաձորի և Լոռու մարզի ավագ դպրոցների աշակերտների համար, ովքեր ջանասիրաբար պատրաստվում և անհամբեր սպասում են երկու փուլով անցկացվող  ավանադական այս միջոցառմանը։

Մարտի  23-ին կայացած առաջին փուլի գրավոր թեսթի արդյունքներով հաղթող էին ճանաչվել  11  աշակերտներ, որոնց ուղարկվել էին հանձնարարություններ՝ եզրափակիչ փուլին նախապատրաստվելու համար։

Սույն թվականի ապրիլի 5–ին ՎՊՀ-ի դահլիճում տեղի ունեցավ մրցույթի 2-րդ փուլը: Ողջույնի խոսքով նրանց դիմեցին ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան,բ.թ.գ., դոցենտ  Ալբերտ Պողոսյանը և օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.թ.գ., դոցենտ  Լուսիկ Վարդանյանը։

Առաջին չորս փուլերում ստուգվեցին մասնակիցների՝ դժվար բառերը հեգելու, նույնանուն բառերը տարբերակելու, տառադարձված հատուկ անունները գրելու և տրված տառերով ճիշտ բառեր կազմելու հմտությունները։ Դրանց արդյունքներով ընտրվեցին լավագույն  երեք աշակերտները,  ովքեր անցան եզրափակիչ փուլ։

Մասնակիցների միավորները եզրափակիչ փուլից առաջ՝

Բաղդասարյան Աննա, ՎՊՀ վարժարան, Վանաձոր- 15,5

Դավթյան Շուշաննա, թիվ 5 դպրոց, Վանաձոր- 16,5

Գրիգորյան Անահիտ, ՎՊՀ վարժարան, Վանաձոր- 18,0

Հակոբյան Հերմինե, թիվ 17 դպրոց, Վանաձոր- 20,0

Կեխյան Մերի, ՎՊՀ վարժարան, Վանաձոր- 23,5

Մարկոսյան Մարիա, թիվ 5 դպրոց, Վանաձոր- 24,0

Օհանյան Նատալիա, ՎՊՀ վարժարան, Վանաձոր- 25,0

Պեպանյան Մարիամ, թիվ 5 դպրոց, Վանաձոր- 15,0

Ռաֆայելյան Սոֆի, ՎՊՀ վարժարան, Վանաձոր- 29,0

Սիմոնյան Սոնա, թիվ 8 դպրոց, Ալավերդի- 23,0

Ոսկանյան Քրիստինե, թիվ 11 դպրոց, Վանաձոր- 25,0

Հաջորդ  երկու փուլերում ածակերտները լավագույնս ցուցադրեցին իրենց գիտելիքները՝ գրավելով մրցանակային երեք տեղերը հետևյալ հաջորդականությամբ՝

1-Ռաֆայելյան Սոֆի – 12,5 միավոր                                                                                                                              2- Օհանյան Նատալիա- 11,5 միավոր

3. Ոսկանյան Քրիստինե-10,0 միավոր

Շնորհավորում ենք մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ դիտարժան խաղ ցուցադրելու համար և հրավիրում ենք Լոռու մարզի աշակերտներին՝ ակտիվորեն մասնակցելու Օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպվող բազմապիսի միջոցառումներին։

Օտար լեզուների ամբիոնը շնորհակալություն է հայտնում ամբիոնի դասախոս Գայանե Ալավերդյանին /Մատինյան/՝ բովանդակալից և հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար:

 

                                                       Օտար լեզուների ամբիոնի դասախոս  Գ. Մատինյան

Կարդացվել է 159 անգամ
Գնահատել նյութը
(0 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Պատմության մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Ուխտագնացություն Հովհան

8-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր արաբների ու

Մանրամասն

Պորտուի համալսարանի

Ապրիլի 11-ին Վանաձորի պետական համալսարանի հասարակության և

Մանրամասն

Ռուսաց լեզվի մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

«Spelling Bee» մրցույթի

Գարնան գալուստը անսովոր աշխուժություն է առաջ բերում  ՎՊՀ

Մանրամասն

Հայոց լեզվի մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Հայ գրականության մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Քիմիայից մարզային օլիմպիադայի

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն