Պորտուի համալսարանի ներկայացուցիչը՝ ՎՊՀ-ում

  • Երկուշաբթի, Ապր 16 2018

 

Ապրիլի 11-ին Վանաձորի պետական համալսարանի հասարակության և կապերի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Գոհար Դոխոլյանի նախաձեռնությամբ բուհը հյուրընկալեց Պորտուգալիայի Պորտուի համալսարանի միջազգային հարաբերությունների  բաժնի աշխատակցուհի Անա Պայվային: Հանդիպմանը ներկա էր բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Ա. Պայվան ՎՊՀ տարբեր ֆակուլտետների ու մասնագիտությունների ուսանողներին ներկայացրեց Պորտուի համալսարանը, բուհի կառուցվածքը, ուսումնասիրվող մասնագիտությունները, համագործակցության հնարավոր տարբերակները, ծրագրերին մասնակցելու և դիմելու կարգը:

Նշենք, որ ՎՊՀ 10-ից ավելի ուսանողներ «Էրազմուս մունդուս»  ծրագրի «EMINENCE» նախագծի  և «Էրազմուս +» ծրագրի կրեդիտային  շարժունության շրջանակներում ուսանել են Պորտուի համալսարանում: Նրանցից մի քանիսը ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով և տպավորություններով՝ հայտնելով ծրագրի շրջանակներում ևս մի անգամ նշված բուհում ուսանելու իրենց ցանկությունը:

Հանդիպման ընթացքում Ա. Պայվան պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Աստղիկ Հարությունյան

Կարդացվել է 165 անգամ
Գնահատել նյութը
(1 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Պատմության մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Ուխտագնացություն Հովհան

8-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր արաբների ու

Մանրամասն

Պորտուի համալսարանի

Ապրիլի 11-ին Վանաձորի պետական համալսարանի հասարակության և

Մանրամասն

Ռուսաց լեզվի մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

«Spelling Bee» մրցույթի

Գարնան գալուստը անսովոր աշխուժություն է առաջ բերում  ՎՊՀ

Մանրամասն

Հայոց լեզվի մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Հայ գրականության մարզային

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն

Քիմիայից մարզային օլիմպիադայի

Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարանը 2018 թ.

Մանրամասն