Քոլեջ


ՎՊՀ քոլեջը հիմնադրվել է 2011 թվականին: Քոլեջում ուսուցումը տարվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները`

Մասնագիտություններ

կրթության

հիմքը

Ուսման

տևողությունը

 

Տարեկան

վարձը

Գործավարությունª օտար լեզվի 

խորացված իմացությամբ 

/հիմնական ընդհանուր կրթությամբ/

9-ամյա

4 տարի

 

Գործավարությունª օտար լեզվի խորացված 

իմացությամբ /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/

12-ամյա

3 տարի

 

 

Հաշվապահական հաշվառում*

12-ամյա

3 տարի

120000 դրամ

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված

համակարգերի ծրագրային ապահովում

9-ամյա

4 տարի

 

Սպասարկման կազմակերպում               

 

12-ամյա

2տարի

 

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված 

համակարգերի ծրագրային ապահովում

12-ամյա

3 տարի

 

 

Հաշվապահական հաշվառում

9-ամյա

3 տարի

 

 * Այս մասնագիտության գծով գործում է նաև հեռակա ուսուցում

Քոլեջում դասավանդում են բանիմաց, փորձառու դասախոսներ, գիտությունների թեկնածուներ: Ակտիվ համագործակցություն է տարվում քոլեջի դասախոսների և համալսարանի դասախոս-մեթոդիստների միջև: Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, սպորտդահլիճից: Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են քոլեջի սովորողների և համալսարանի  ուսանողների միջև սերտ համագործակցության զարգացմանը: Քոլեջի սովորողները հաճախում են համալսարանում գործող երգի, պարի խմբակներին: Քոլեջում այսօր ուսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից և ՀՀ տարբեր մարզերից եկած սովորողներ:

Քոլեջի սովորողները մասնակցում են միջագային կոնֆերանսների:

Քոլեջի մասնագետների կողմից տարվա ընթացքում կատարվում են անվճար շտեմարանային աշխատանքներ: Ամառային արձակուրդների ընթացքում կատարվում են լրացուցիչ աշխատանքներ անգլերեն և ռուսերեն բանավոր խոսքի զարգացման ուղղությամբ՝ նախօրոք կազմված ժամանակացույցով:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով: Անվճար  և  վճարովի  տեղերի   ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
2014-2015թթ-ից մինչ այսօր ընդունելությունը և´ «Թարգմանություն և գործավարություն» և´ «Հաշվողական տեխնիկայի ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»  բաժիններում կատարվել է միայն անվճար հիմունքներով: Քոլեջի անվճար համակարգում սովորողները ստանում են կրթաթոշակ:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները փոխադրվում են ՎՊՀ-ի  հեռակա համակարգի համապատասխան բաժինների երկրորդ կուրս:

 

   Քոլեջի տնօրեն`                                     Ա.Բ.Լոքյան