Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում

Էրազմուս + Բարձրագույն կրթությունում  կարողությունների զարգացում /573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում

Նկարագրություն

ERASMUS+ BOOST-ը /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝

  • Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
  • Ստեղծել Ազգային հարթակ և  առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
  • Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի  և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
  • Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ

Քրիստինա Ծատուրյան

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար

Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

 

ՀՀ գործընկերներ.

Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Շիրակի պետական համալսարան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

Կրթության և գիտության նախարարություն /Հայաստան/

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

 

ԵՄ գործընկերներ.

Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/

Տալինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/

Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/

Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/

Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/

 

Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00

Ծրագրի տևողությունը: 36 ամիս

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

Հայաստանի Հանրապետության

Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական

Մանրամասն