«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի տեսակը | ակադեմիական |
Ուսուցման լեզուն | հայերեն |
Շնորհվող գիտական աստիճան | կրթության կառավարման մագիստրոս |
Կրեդիտ | 120 |
Տևողությունը | 2 տարի՝ 4 կիսամյակ |
Ուսուցման ձևը | առկա |
2013-2015
ՀԱՐԳԵԼԻ' ԴԻՄՈՐԴ
Ներածություն
Ձեզ ենք ներկայացնում Tempus MAHATMA (կրթության կառավարման առաջնորդների) մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի մի շարք համալսարանների կրթության կառավարման փոխակերպումները:
Եվրոպական չափորոշիչներին համապատասխան մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ապահովել վերջնարդյունքների վրա հիմնված կրթություն, ուսանողների շարժունություն, կրեդիտների կուտակում և փոխանցում, ուսանողակենտրոն ուսուցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և դիպլոմ (եվրոպական չափանիշերին համապատասխան):
Ո՞վ ենք մենք
ՎՊՄԻ-ն` լինելով Լոռու մարզի տարածաշրջանային առաջատար բուհ, իրականացնում է տարբեր ծրագրեր բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի մակարդակներով: Մենք ունենք համապատասխան մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներ, հարուստ փորձ և հնարավորություն իրականացնելու ծրագիր եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխան:
Ծրագրի նպատակը
Պատրաստել արհեստավարժ մասնագետ կրթության կառավարման ոլորտում, որը տիրապետում է մասնագիտական կոմպետենցիաներին, կարող է իրականացնել գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ժամանակին և արագ կողմնորոշվել և արձագանքել կրթության արդիական պահանջներին, ընդունել որոշումներ:
Ինչքանո՞վ է ՄԾ –ն արդիական
Գործատուների արդիական պահանջների բավարարման և շուկայի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ են արհեստավարժ մասնագետներ, որոնք կարող են դրսևորել խորը գիտելիքներ և գործունեություն ծավալելու նպատակով ցուցաբերի մասնագիտական հմտություններ և կարողություններ:
ՀՀ Հյուսիսային տարածաշրջանի առանձնահատկություններից և գործատուների շրջանում իրականացված հարցումների և քննարկումների արդյունքում մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր` Կրթության կառավարում, որը ունի լայն պահանջարկ և հնարավորություն կրթության բարեփոխումների ներքո ձևավորել մասնագետ, որն իր ուրույն տեղն ունի կրթության ոլորտի աշխատաշուկայում:
Որտե՞ղ են այժմ ՄԾ-ի ապագա սովորողները
Բակալավրիատ: Բուհը կարող է ընդունել նաև ուսանողներ այլ համալսարաններից, եթե նրանք ցանկանում են հարստացնել իրենց փորձը և ընդլայնել գիտելիքները տեղական հանրային / կրթության քաղաքականության և կառավարման վերաբերյալ:
Բուհի աշխատակիցներ:
Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ և վարչական անձնակազմի անդամներ:
Ավագ դպրոցի աշխատակիցներ:
Միջին մասնագիտական հաստատությունների աշխատակիցներ:
Ինչպե՞ս ընդունվել
Իրականացվելու է քննության և հարցազրույցի հիման վրա:
Որտե՞ղ կարող են աշխատել շրջանավարտները
Շրջանավարտները / մասնագետները, կարող են աշխատել կրթության ոլորտում` համալսարաններում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, որակի ապահովման կենտրոններում, ինչպես նաև մարզպետարանում և քաղաքապետարանում` որպես կրթության քաղաքականության մշակող:
Վարձատրություն` 380 000 դրամ
Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել և երբ
- Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը
- դիմում-հայտ ՎՊՄԻ-ի ռեկտորի անունով,
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (CV)
- չորս լուսանկար (3x4 չափի),
- տպագրված կամ տպագրության հանձնած հոդվածների ցուցակ:
- Փաստաթղթերի ընդունումը կատարվում է 2013թ. հունիսի 10-ից մինչև հուլիսի 8 - ը և օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 23-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ինստիտուտի մագիստրատուրայի բաժին կամ որակի ապահովման կենտրոն (հասցեն` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36):
հեռ.: (+374.322) 46387, 20468