Համալսարանի օտար լեզուների ամբիոնը կազմավորվել է 1969թ. (նախապես ռուսաց և օտար լեզուների ամբիոն): 1973թ. այն բաժանվել է երկու ինքնուրույն ամբիոնների` ռուսաց լեզվի և օտար լեզուների:
Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին: Ամբիոնի դասախոսների կողմից անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով դասավանդվում է շուրջ 50 առարկա:
Այժմ ամբիոնում աշխատում է 17 դասախոս, այդ թվում` գիտությունների 7 թեկնածու, 4 դոցենտ, 5 ասիստենտ :
Ամբիոնում գիտական աշխատանքները կատարվում են հիմնականում հետևյալ ուղղություններով` մշակվում են տեսական առարկաների դասընթացներին համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ստեղծվում են ուսումնա-մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ և մշակումներ մասնագիտական ֆակուլտետների համար: Տարբեր գրքերի, գիտական և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են դարձել ամբիոնի դասախոսներ Կ.Սարգսյանը, Ն.Ջաղինյանը, Լ.Վարդանյան, Լ.Սարուխանյանը, Գ. Ալավերդյանը, Ա. Պապոյանը, Ա.Առաքելյանը և ուրիշներ:
Ներկայումս 4 դասախոսներ աշխատում են թեկնածուական ատենախոսությունների վրա: Ամբիոնն ունի հրատարակած ավելի քան 90 գիտական հոդված
Դասախոսներն ակտիվ մասնակցություն են ունենում գրանտային ծրագրերի մշակման գործընթացոին: Փորձի փոխանակում է իրականացվում արտասահմանյան մի շարք բուհերի հետ (Շվեդիա, Ուկրաինա, Վրաստան, Բուլղարիա): Մեր ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում փոխանակման ծրագրերին, նրանցից շատերն արդեն իսկ շարունակում են ուսումը արտասահմանյան (Լեհաստան, Շվեդիա, Իսպանիա, Ռումինիա, Պորտուգալիա) բուհերում: Օտար լեզուների ամբիոնն ամեն տարի նախաձեռնում է համաքաղաքային վիկտորինաներ, օլիմպիադաներ ավագ դպրոցների աշակերտների համար, ինչպես նաև սեմինարներ և կոնֆերանսներ Լոռու մարզի անգլերեն լեզվի ուսուցիչների համար, որոնք ավելի են ամրապնդում բուհ-դպրոց կապը:
Օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ գործում են “TEDvsu Club” և “Debate Club” խմբակները՝ արտալսարանային պայմաններում ուսանողների անգլերեն լեզվի հմտություններն ու կարողությունները զարգացնելու համար: Խմբակների աշխատանքները իրականացվում են “անգլերեն լեզու և գրականություն” բաժնի բակալավր 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների կողմից: Նրանց կողմից իրականացվող աշխատանքները ղեկավարվում և կանոնակարգվում են ամբիոնի կողմից:
Հարկ է նշել, որ մեր շրջանավարտներից շատերը մեծ հաջողությունների են հասել մասնագիտական բնագավառում:
ՀԱՇՎԵՏՎՈԻԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ 2017/2018 ՈՒՍՏԱՐԻ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 131
Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։