поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում /573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում

Նկարագրություն

ERASMUS+ BOOST-ը /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝

• Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
• Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
• Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
• Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ

Քրիստինա Ծատուրյան /Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/

ՀՀ գործընկերներ.

Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության նախարարություն /Հայաստան/
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

ԵՄ գործընկերներ.

Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/
Տալինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/

Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00
Ծրագրի տևողությունը: 36 ամիս

Նախագծի պաշտոնական կայք․ https://boost.aspu.am/

Նախագծի ֆեյսբուքյան էջ․ https://www.facebook.com/ErasmusPlusBOOST

Սովորի՛ր Հայաստանում (Study in Armenia website). https://studyinarmenia.am/en

BOOST NEWSLETTER

Էրազմուս+ ծրագրի BOOST /Հայաստանյան բուհերի ռազմավարության և մարքեթինգի խթանում/ նախագծի ամփոփիչ համաժողով

    Սույն թվականի հոկտեմբերի 12-ին անցկացվեց Էրազմուս+ ծրագրի BOOST /Հայաստանյան բուհերի ռազմավարության և մարքեթինգի խթանում/ նախագծի ամփոփիչ համաժողովը:

    Եվրոմիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել էր 2016 թվականին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համակարգմամբ: Ծրագրի հայաստանյան գոծընկերներն են Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը: Պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի եվրոպական գործընկերներն են Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիկական և Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանը, Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանը և Լիսաբոնի տեխնիկական համալսարանը:

    Ծրագրի նպատակն էր խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ:

    Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ներկայացնելով համավարակի և պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը և կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարևորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Նախարարի տեղակալը հավելեց, որ Էրազմուս+ BOOST ծրագրի ձեռքբերումներն զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման և հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով և որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել ծրագրի շարունակականությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետևանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձևը՝ առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն:

    Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև նախագծի նախկին համակարգող Քրիստինա Ծատուրյանը։ Նա ներկայացրեց հայաստանյան բուհերի միջազգայնացման պատմությունը, մարտահրավերները և ձեռքբերումները, որոնք դարերի ընթացքում եղել են հայ մտավորականների ուշադրության ներքո։

    Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը նույնպես հանդես եկան ողջույնի խոսքով և կարևորեցին ՀՀ բուհերի դեպի միջազգայնացում տանող ուղին:

    Նրանք շեշտեցին միջազգայնացման կարևորությունը հատկապես ներկա մարտահրավերների պայմաններում: Ծրագրի համակարգող, ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը և հիմնական ուղենիշները, ինչպես նաև ցուցադրվեց ծրագրի իրականացման ընթացքը ներկայացնող հոլովակ: Համաժողովը շարունակվեց ծրագրի ձեռքբերումների ներկայացմամբ:

    Մասնավորապես, Ամերիկյան համալսարանի փոխնախագահի օգնական Անահիտ Օրդյանը և ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրին ծրագրի արդյունքում մշակված բարձրագույն կրթության միջազգայնացման հնգամյա ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը:

    Վանաձորի պետական համալսարանի միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանն ու ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը ներկայացրին ծրագրի մյուս աշխատանքային փաթեթների արդյունքները՝ այն է բուհերի միջազգայնացման ընթացակարգերը, նախագծի արդյունքում հայկական բուհերի ձեռքբերումները, www.studyinarmenia.am կայքը, ինչպես նաև Study in Armenia հոլովակը:

    Ծրագրի շրջանակներում ստեղծված հոլովակը և կայքը կնպաստեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը` որպես կրթական ուղղություն և կխթանեն օտարերկրյա ուսանողների հոսքը մեր երկիր: Համաժողովը ամփոփվեց ծրագրի ԵՄ գործընկերների ելույթով, որոնք արտահայտեցին իրենց կարծիքը ձեռքբերված արդյունքների  և հայաստանյան գործընկերների հետ իրականացրած աշխատանքների մասին:

Back to top