поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

                                                                                                                         

Էրազմուս + Հիմնական գործողություն2, ԿԶԲԿ

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ֊ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽԵԼԱՄԻՏ ՁԵՌՆԵՐԵՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» (CONNECT)

Ծրագրի համար՝

617393-EPP-1-2020-1-MD-EPPKA2-CBHE-JP

 

Ծրագրի տևողություն՝

2021-2024 թթ.

 

Ծրագրի համակարգող՝

Մոլդովայի պետական համալսարան

 

Ծրագրի մասնակիցներ՝

Մոլդովա

  • Մոլդովայի պետական համալսարան
  • Մոլդովայի պետական ագրարային համալսարան
  • Երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա
  • Պետական տեխնիկական համալսարան
  • Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարան
  • «ԻՄՊՈՒԼՍ» ՀԿ

Հայաստան

  • Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
  • Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան 
  • «Ստեղծարար-նորարարական և կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ

Վրաստան

  • Իլիայի պետական համալսարան
  • Շոթա Ռուսթավելի թատրոնի և կինոյի պետական համալսարան

 ԵՄ գործընկերներ 

  • Ի. Լ. Քարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարան, Ռումինիա 
  • Բիզնեսի, արվեստի և տեխնոլոգիաների «ՌԻՍԵԲԱ» համալսարան, Լատվիա 
  • Անթոլոգիա Մենեջմենթ, Բուլղարիա 
  • Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա 

Ծրագրի ընդհանուր նպատակներից է համալսարան-տնտեսություն կապի ամրապնդումը՝ հիմնված Արևելյան գործընկերության բուհերի խելացի (հարմարեցված) ձեռնարկատիրական մոտեցման վրա, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մրցակցային ուսումնասիրության (վարք, հմտություններ, մտածելակերպ) և աշխատատեղեր ստեղծելու կարողության զարգացումը։

Ծրագրի մասնավոր նպատակներն են.

  • Բարձրացնել Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի համալսարանների դասավանդման և ուսուցման կարողությունները՝ Մասնակից երկրների՝ ձեռներեցության, թվային հաղորդակցության և գեղարվեստական/ ինքնարտահայտման հիմքի վրա մատուցվող կրթության ոլորտում ունեցած լավագույն փորձի շնորհիվ: 
  • Բարելավել ուսանողների ձեռնարկատիրական վարքագիծը, հմտությունները, ձևավորել նրանց մոտ ապագա սկսնակ գործարարի մտածելակերպ և աջակցել համալսարանական միջավայրում նորաստեղծ ընկերություններին: 
  • Զարգացնել համագործակցային կենտրոնների (hubs) ենթակառուցվածքը, որոնք աջակցում են տրամադրում այն ուսանողներին, որոնք ստեղծում, զարգացնում, և շուկա են բերում իրենց նորարարական գաղափարները ձեռներեցության և/կամ բաց նորարարության միջոցով Արևելյան գործընկերության երեք երկրներում: 
  • Մշակել և գործի դնել համալսարան-ձեռնարկատիրություն ենթակառուցվածքների միջև կապի նոր և նորարարական ձև համատեղ գործողությունների միջոցով: 
  • Բարելավել այն ուսանողների ներգրավվածությունը, որոնք բնականորեն չեն առնչվում ձեռնարկատիրական ուսումնասիրությունների հետ և խթանել խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումը, զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները, վարքագիծը, մտածելակերպը միջգիտակարգային մոտեցման միջոցով` համապատասխանաբար վերանայելով ուսումնական ծրագրերը և դրանց հանրահռչակման ուղղությամբ արվող միջոցառումները:

CONNECT նախագծը ՎՊՀ-ում համակարգում են գիտահետազոտականաշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը (կոնտակտային անձ), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Հեղինե Օհանյանը և էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ժ/պ Հրայր Պապոյանը:

Back to top