поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

                                                                                                                                          

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» (SMARTI)

Նախագծի համարը՝ 617489-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP

Տևողությունը՝ 2021 թ. հունվարի 15 – 2024 թ. հունվարի 14

Նախագծի գործընկերներն են՝

1.Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը (ծրագրի համակարգող), 

https://tu-dresden.de/

2.Ռիգայի տեխնիկական համալսարանը, 


https://rtu.lv

3.Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանը, 


https://www.ljmu.ac.uk/

4.Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը, 

www.esb.ucp.pt/en/come-study-in-porto?

5.Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը, 


https://www.mrsu.ru/ru/

6.Իրկուտսկի տեխնիկական հետազոտության պետական համալսարանը, 


http://www.istu.edu

7.Կազանի դաշնային համալսարանը, 


https://www.kpfu.ru

8.Պետրոզավոդսկի պետական համալսարանը, 

https://petrsu.ru/en

9.«Ռուսական ռեգիստր» հավաստագրման ընկերությունը, 

https://www.rusregister.ru/

10.ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 

https://paara.am/en

11.Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, 

https://vsu.am/en/

12.Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, 


https://anau.am

13.Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, 


https://shsu.am

14.Գորիսի պետական համալսարանը, 


http://gsu.am/en/

15.Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), 


www.anqa.am/en

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

EMI-ը (English as a Medium for Instruction (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) արդի հասկացություն է։ SMARTI-ն նորարարական նախագիծ է, որն առաջարկում է զարգացնել, ուսուցել, փորձարկել և համեմատական վերլուծության ենթարկել EMI մոդուլը, որն ուսանողակենտրոն ուսուցման և նախագծերի մեթոդի բաղկացուցիչ մասէ։ Նախագիծը ներառում է հետևյալ նորարարական տարրերը.

  • Բուհերում EMI դասընթացներ դասավանդողների մանկավարժական հմտությունների զարգացմանը նպաստող միջառարկայական գիտակության (կոմպետենցիա)համակարգի և EMI բնութագրիչների մշակում՝ ԵՄ չափանիշներին և որակավորումների ազգային համակարգին համապատասխան։ Այն ենթադրում է ուսանողակենտրոն հմտությունների զարգացում՝ ելնելով ժամանակակից աշխատաշուկայի և գործատուների`բուհերի շրջանավարտներին ներկայացվող պահանջներից։
  • Բուհերում կիրառվող EMI կրթական գործիքների և ուսանողակենտրոն ուսուցման մեթոդների մշակում՝ հիմնվելով ԵՄ լավագույն փորձի վերլուծության վրա և հաշվի առնելով ծրագրի մասնակից հաստատությունների բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկությունները։
  • Ուսանողակենտրոն ուսուցումը զուգորդվում է նախագծերի մեթոդի հետ։ Այս մոտեցումը նախատեսվում է ներդնել առկա ուսումնական ծրագիր՝ EMI ուսուցմանը աջակցելու նպատակով։

SMARTI նախագծի առաջնային նպատակն է դասավանդման որակի և արդյունավետության բարձրացումը։ Ծրագրի մասնակից հաստատություններում այն կօգնի բարելավելու դասավանդման կարողությունները և կնպաստի բարձրագույն կրթության համակարգի բարեկարգմանը՝ դասավանդողների միջառարկայական գիտակության համակարգի զարգացման և կրթությանը նոր մոտեցումների ներդրման հաշվին։ Նախագիծն աջակցում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունությանը, հնարավորություն է ընձեռում Արևելյան գործընկերության համալսարաններին ներգրավելու օտարերկրյա ուսանողների։ EMI կենտրոնների ստեղծումը կհանգեցնի նախագծի գործընկերների միջև ակադեմիական և հետազոտական նոր կապերի ձևավորմանը։EMI դասախոսների վերապարտաստումը ECTS/TUNING համակարգի՝որպես ակադեմիական բովանդակության որակի ապահովման միջոցի գործածմամբ նախագիծը դարձնում է «բոլորովին նոր» առաջարկ թե՛ երկրների թե՛ նրանց մասնակից բուհերի համար։

Այսպիսով` SMARTI նախագծի նպատակներն են՝

  • նպաստել բուհերում դասավանդողների վերապատրաստման համակարգի փոփոխմանը՝ հիմնվելով անգլերեն լեզվով դասավանդման վրա՝ ազգային և միջազգային ասպարեզում ուսումնական պլանների արդիականացման միջոցով,
  • բուհերում օժանդակություն ցուցաբերե լանգլերեն լեզվով կրթական ծրագրեր դասավանդող անձնակազմին, ինչպես նաև այդ կրթական ծրագրերում ներգրաված տեղացի և միջազգային ուսանողներին,
  • մշակել Բոլոնիայի չափանիշներին համապատասխան թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափորոշիչներ, ուսուցման միջոցներ և դասավանդման չափորոշիչներ,
  • բարձրացնել կրթության բովանդակության որակը և աջակցել ծրագրի գործընկեր հաստատությունների աշխատակիցներին և ուսանողներին մասնագետների վերապատրաստման համար մշակված կայուն ուսումնական պլանի միջոցով,
  • աջակցել ԵՄ ծրագրային երկրների և գործընկեր հաստատությունների միջազգայնացմանը, ինչպես նաև օժանդակել աշխատակիցների և ուսանողների շարժունության կազմակերպմանը,
  • ծրագրի գործընկեր հաստատություններում կրթության որակի բարձրացմանը նպաստելու նպատակով մշակել և կրթական ծրագրերին ներդնել 9 EMI մոդուլներ, կիրառել ECTS/Tuning համակարգը ՀՀ-ում և ՌԴ-ում անգլերեն լեզվով դասավանդում իրականացնող պրոֆեսորադասախոսական կազմի և վերապատրաստվող ուսուցիչների համար, որը կվերաբերի բոլոր ֆակուլտետների մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերին, ինչպիսիք են ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բնագիտությունը, մաթեմատիկան։ Նախքան հավատարմագրում ստանալը ուսումնական ծրագիրը երկու անգամ փորձարկվում է: Այն կմշակվի EMI կենտրոնների ցանցի միջոցով:

Այս նպատակներն իրատեսական և իրագործելի են, քանի որ ուսումնական հաստատությունները հստակ գիտակցում են անգլերեն լեզվով դասավանդվող մագիստրատուրայի և ասպիրատուրայի կրթական ծրագրերի առավելությունները թե՛ կրթական, թե՛ ֆինանսական տեսանկյունից։ Նախագիծը կհանգեցնի EMI դասավանդման մասնագիտական մակարդակի բարձրացմանը և միջազգային ակադեմիական փոխանակումների զարգացմանը։

SMARTI-ի կազմում ընգրկված են 15 գործընկեր հաստատություններ՝ 4  եվրոպական, 5 ռուսական, 6 հայ, այդ թվում՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը՝ որպես ծրագրի համակարգող (The Technical University of Dresden)։

ՎՊՀ-ում  SMARTI-ի նախագիծը համակարգում են օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը (հաղորդակից անձ), նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը։

Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի մեկնարկը՝ առցանց ձևաչափով

2021 թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի 15 գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի գործընկերներն են՝

  1. Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը (ծրագրի համակարգող),
  2. Ռիգայի տեխնիկական համալսարանը,
  3. Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանը,
  4. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը,
  5. Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը,
  6. Իրկուտսկի տեխնիկական հետազոտության պետական համալսարանը,
  7. Կազանի դաշնային համալսարանը,
  8. Պետրոզավոդսկի պետական համալսարանը,
  9. «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ընկերությունը,
  10. ՀՀ պետական կառավարման ակադեմիան,
  11. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը,
  12. Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
  13. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը,
  14. Գորիսի պետական համալսարանը,
  15. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):

Մեկնարկային հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի լեզուների և մշակույթի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պրունիչը, ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների ղեկավարներ  Լանա Կառլովան և  Օլգա Օլեյնիկովան:

Նախագծի հիմնական նպատակն է մշակել և կրթական ծրագրերում ներդնել ինը EMI (անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլներ և հիմնել EMI կենտրոններ՝ Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում կրթության արդյունավետությունն ու միջազգայնացումը խթանելու նպատակով:

      Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ննախագծի նպատակներն ու խնդիրները, աշխատանքային փաթեթները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքները: Գործընկեր հաստատությունները հակիրճ ներկայացրին իրենց բուհերը, ծրագրային թիմերի հիմնական անդամներին և այն կրթական ծրագրերը կամ դասընթացները, որոնք ակնկալվում են դասավանդվել անգլերենով: Քննարկվեցին նաև ֆինանսական, կառավարման մի շարք հարցեր, ինչպես նաև ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովող անհրաժեշտ նախադրյալներն ու քայլերը:
      Վանաձորի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցում էին ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը, Գայանե Քանարյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը:

  

 

Back to top