Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1995 թվականին: Ուսանողական խորհուրդը ինքնակառավարման ներկայացուցչական ընտրովի բարձրագույն մարմին է, մի կառույց, որը նպաստում է ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը, պաշտպանում նրանց շահերն ու իրավունքները: Նպաստում է ուսանողների ուսումնառության արդյունավետության բարձրացմանը,կենսագործունեության ակտիվացմանը, նրանց գիտակրթական, մտավոր, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը: Ստեղծում է կապեր ՀՀ և արտերկրի բուհերի, ինչպես նաև գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:
Ուսանողական խորհուրդը ունի տարատեսակ հանձնաժողովներ , այդ թվում
- մշակույթի , սպորտի և ազատ ժամանցի
- գիտաուսումնական
- լրատվության և քարոզչության
- ուսանողների իրավունքների պաշտպանության
- արտաքին կապերի և հարաբերությունների ,
որոնք զբաղվում են ուսանողների ակտիվ ժամանցի և հանգստի կազմակերպմամբ: Ուսանողական խորհուրդը իր լայն դռներն է բացում բոլոր ուսանողների առջև և անհամբեր սպասում նրանց առաջարկներին ու պատրաստ է յուրաքանչյուր նոր միտք-ծրագրի կյանքի կոչմանը: Անհրաժեշտ է միայն ակտիվ լինել և հիշել, որ ուսանողական կյանքը մենք ինքներս ենք հետաքրքիր դարձնում: Իսկ մեր բուհում՝ Վանաձորի պետական համալսարանում, ստեղծված են բոլոր պայմանները անմոռանալի տարիներ անցկացնելու համար:
Ուսանողական խորհրդի կանոնադրություն
Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 147