поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայտարարվում է մրցույթ՝ «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի ինֆորմատիկայի

(18 դասա ժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1)
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթութ յան մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվա- ծի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
  3. Անձնագրի պատճենը
  4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4)
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
  6. Մեկ լուսանկար` 3x4 չափի
  7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը՝ բացի շաբաթ և կիրակի ու այլ՝ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանում:

Տեղեկությունների համար զանգահարել` (093) 33-90-29 կամ (093) 33-90-27 հե- ռախոսահամարներով:

Back to top