поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է ընդունելություն  

2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի կրթական ծրագրով « Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն » մասնագիտությամբ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը  930-ից մինչև 1700

Անհրաժեշտ փաստաթղթեր.

1) դիմում` ուղղված ռեկտորին

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը

3) արձանագրության պատճենը

4) չորս լուսանկար (3x4 չափսի):

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը)

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322) 4 22 28 հեռախոսահամարով կամ այցելել  ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36,  Վանաձորի պետական համալսարան:

Back to top