поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀԱՐԳԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Հայտնում ենք ձեզ, որ «Էսեֆյան» հիմնադրամը կատարում է 2019-2020 ուստարվա դիմումների ընդունում՝ Վանաձորի պետական համալսարանի առկա (ստացիոնար) համակարգում սովորող սոցիալապես կարիքավոր ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նպատակով, ըստ հետևյալ սոցիալական կարիքավորության խմբերի.

  1. Երկկողմանի ծնողազուրկ ուսանող
  2. Միակողմանի ծնողազուրկ ուսանող
  3. Միածնող ուսանող
  4. Հաշմանդամության 1-ին խումբ ունեցող ուսանող
  5. Հաշմանդամության 2-րդ խումբ ունեցող ուսանող
  6. Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող ուսանող
  7. Հաշմանդամության 1-ին խմբի ծնող(ներ) ունեցող ուսանող
  8. Հաշմանդամության 2-րդ խմբի ծնող(ներ) ունեցող ուսանող
  9. Կենսաթոշակառու ծնող ունեցող ուսանող
  10. Երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի ուսանող
  11. Երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքի ուսանող
  12. Վճարովի համակարգում երկու և ավելի ուսանող ունեցող ընտանիքի ուսանող
  13. Մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանող
  14. Սահմանամերձ գյուղի ուսանող
  15. Բարձր կարիքավորության կարգ ունեցող ուսանող
  16. Մարտական հերթապահություն իրականացրած ուսանող

ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Դիմումների ընդունման ժամանակացույց

1-ին կուրս  21.10.2019 թ. ժամը 14:00,  գլխավոր մասնաշենք, 110 լսարան

2-րդ կուրս  22.10.2019 թ. ժամը 14:00,  գլխավոր մասնաշենք, 110 լսարան

3-րդ կուրս  23.10.2019 թ. ժամը 14:00,  գլխավոր մասնաշենք, 110 լսարան

4-րդ կուրս  24.10.2019 թ. ժամը 14:00,  գլխավոր մասնաշենք, 110 լսարան

 

«Էսեֆյան» հիմնադրամի համակարգող՝  Կամո Ամիրխանյան

Back to top