Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎՊՀ Օտար լեզուների ամբիոնին կից արդեն գործում է Ռեսուրս կենտրոնը,
որի գործունեությունը միտված է արտալսարանային պայմաններում ՎՊՀ ուսանողների՝ անգլերեն լեզվի հմտությունների և կարողությունների զարգացմանը: Կենտրոնի գործունեությունը ծավալվում է 5 հիմնական ուղղություններով՝ ըստ հետևյալ խմբակների.
- TED-Talk Club (TED-Talk խմբակ),
- Business English Club (Գործարար անգլերենի խմբակ),
- Career Skills Development Club (Կարիերայի հմտությունների զարգացման խմբակ),
- Reading and Recitation Club (Ընթերցանության և ասմունքի խմբակ),
- Writing Skills Development Club (Գրավոր խոսքի զարգացման խմբակ):
Խմբակներին կարող են անդամագրվել և մասնակցել ՎՊՀ այն ուսանողները, որոնք ունեն անգլերենով հաղորդակցվելու բավարար մակարդակ: Յուրաքանչյուր խմբակում նախատեսվում է շաբաթական մեկ հանդիպում՝ դասերից հետո:
Սիրով սպասում ենք ձեզ:
Ցանկության դեպքում դիմել Օտար լեզուների ամբիոն:
Կոնտակտային անձեր.
Աննա Առաքելյան, հեռ.-077345694, էլ.հասցեԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Խաչատրյան Աննա, հեռ.-093727071, էլ.հասցեԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։