Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում համագործակցում է Գրանադայի համալսարանի հետ (Իսպանիա)։
Գրանադայի համալսարանը հայտարարում է հետազոտողների համար վրապատրաստման մրցույթ, որը ենթադրում է համագործակցության ընդլայնում Գրանադայի համալսարանի աշխատակիցների հետ հետազոտական չորս բնագավառներում (բնագիտական, հասարակական, հումանիտար և առողջապահական)։ Հաղորդակցման լեզուն անգլերենն է։
Մրցույթի հայտադիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 15-ը։ Վերապատրաստման բովանդակությանը կարելի է առավել մանրամասն ծանոթանալ հետևյալ հղմամբ http://internacional.ugr.es/pages/perfiles/pas/staff-training-week (3rd International Researcher Development Week (IRDW))։ Վերապատրաստման նախնական ծրագրին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ․ http://internacional.ugr.es/pages/perfiles/pas/staff-training-week/stw2020/irdw2020provisionalprogramme
Դիմորդները պետք է մինչև վերջնաժամկետը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեներին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․
- CV/ռեզյումե (անգլերենով), որտեղ հարկ է նշել հետազոտական գործունեության վերջին 5 տարիների ընթացքում ուսումնասիրված հետազոտության բնագավառը կամ թեման, հրատարակված աշխատանքների ցանկը։
- Մոտիվացիոն նամակ (հայերենով և անգլերենով), որտեղ դիմորդը պետք է հստակ ներկայացնի իր այցի նպատակը։
Համառոտ ներկայացվում է նաև հետազոտողների համար նախատեսվող վերապատրաստման ծրագիրը։
3-րդ միջազգային հետազոտողների շաբաթ
Բնագավառներ․ հասարակական գիտություններ, հումանիտար գիտություններ, առողջապահություն, բնական գիտություններ (STEM-Science, Technology, Eingineering, Maths)
Ծրագիր
- Հետազոտության քաղաքականություն,
- Միջազգայնացում,
- Դոկտորական կրթություն,
- Հասարակական քաղաքականություն,
- Ժառանգություն,
- Միջազգային հետազոտություն և գիտելիքի փոխանցում,
- Գրադարան և թվայնացված ռեսուրսներ,
- Արտասահմանցի գիտնականների ընդունելություն,
- Համագործակցություն միջազգային նախագծերի շրջանակներում,
- Գիտելիքի արժևորում, Գրանադայի համալսարանի փորձը,
- Հետազոտության ենթակառուցվածքի կառավարում։
Այցեր․
- Գիտական գործիքավորումների կենտրոն (Centre for Scientific Instrumentation),
- Գիտությունների թանգարան։
Համագործակցության հնարավորությունների հայտնաբերում՝ ըստ ընտրված հետազոտական ոլորտների․
- հասարակական գիտություններ,
- հումանիտար գիտություններ,
- առողջապահություն,
- բնական գիտություններ (STEM-Science, Technology, Eingineering, Maths)
Այցերի կազմակերպում՝ ըստ համապատասխան հետազոտության ոլորտների․
- STEM ոլորտի երիտասարդ հետազոտողների վերապատրաստում․
այց դեպի
- Տեղեկատվության և հաղորդակցման հետազոտության կենտրոն,
- Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների բիզնես կենտրոն։
- Հասարակական գիտությունների երիտասարդ գիտնականների վերապատրաստում․
- հետազոտական կապեր տնտեսագիտության և բիզնեսի բնագավառում,
- հանդիպում հետազոտական խմբերի հետ և ծանոթացում համալսարանի համապատասխան վայրերին։
- Հումանիտար գիտությունների երիտասարդ գիտնականների վերապատրաստում․
- թվայնացված հումանիտար գիտություններ,
- Մեդիալաբորատորիա- թվայնացված մշակութային և հասարակական տվյալների, հետազոտական լաբորատորիա,
- Հնէաբանության բաժին,
- Միջնադարյան պատմության և պատմագրական գիտությունների և տեխնիկայի բաժին։
Ֆակուլտետներում կազմակերպված այցեր, հանդիպումներ հետազոտական խմբերի հետ,
Ազգային և միջազգային հետազոտական ֆինանսավորում․
- Եվրոպական ֆինանսավորում (Hօrizon 2020, Marie Curie, European Research Council,...)
- Միջազգային հետազոտական դրամաշնորհներ և ծրագրեր,
- Գրանադայի դրամաշնորհային ծրագիր,
- Եվրոպական դրամաշնորհներ (Erasmus+ կարողությունների զարգացում, Ժան Մոնե, ․․․ ),
- Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն,
- Գրանադայի համալսարանի միջազգայնացման դրամաշնորհների հիմնադրամ,
- Գրանադայի համալսարանի համագործակցության զարգացման հիմնադրամ ։