Տեղեկացնում ենք, որ Շվեյցարիայի կառավարությունը շնորհում է 2021-2022թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» հայ գիտնականների համար՝ խթանելու միջազգային փոխանակումը և հետազոտական համագործակցությունը Շվեյցարիայի և ավելի քան 180 այլ երկրների միջև:
Մրցանակաբաշխող մարմինը՝ օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը (the Federal Commission for Scholarships for Foreign Students) ընտրում է կրթաթոշակ ստացողներին: Նշված համալսարաններում դասավանդվող բոլոր առարկաներն ընդունվում են, բացառությամբ գեղարվեստական առարկաների:
Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրված դիմորդներին ստանալ.
- Հետազոտական կրթաթոշակներ
- Ասպիրանտական կրթաթոշակներ
- Հետդոկտորական կրթաթոշակներ
Ծրագրում ընդգրկված են հետևյալ համալսարաններն ու կրթական հաստատությունները․
- Բազելի համալսարան, Բեռնի համալսարան, Ֆրիբուրգի համալսարան, Ժնևի համալսարան, Լոզանի համալսարան, Լյուցեռնի համալսարան, Նոյշատելի համալսարան, Սբ. Գալենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Իտալիայի Շվեյցարիայի համալսարան
- Շվեյցարիայի Լոզան քաղաքի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտ, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ, ETH տիրույթի հետազոտական ինստիտուտներ (PSI; WSL; EMPA; EAWAG)
- Ժնևի հետբուհական ինստիտուտ
- Արևմտյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Բեռնի կիրառական գիտությունների համալսարան, Հյուսիսարևմտյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Արևելյան Շվեյցարիայի կիրառական գիտությունների համալսարան, Լյուցեռնի կիրառական գիտությունների և արվեստի համալսարան, Հարավային Շվեյցարիայի կիրառական գիտությունների և արվեստի համալսարան, Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարան
- Ուսուցիչների կրթության համալսարաններ
Դիմելու կարգը
Դիմելու համար սեղմեք այստեղ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeMEH5E6EY82iPv7xs4Y9WwagdkdcwYsIUB8fFQYdqxi-Fc5A/viewform
լրացրեք նախնական հայտաձևը, որից հետո դեսպանատունը կկապվի Ձեզ հետ և կտրամադրի համապատասխան ծրագրի տեղեկատվությունն ու դիմումի ամբողջական փաթեթը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախնական հայտաձևը ներառում է ծրագրի տևողության վերաբերյալ հարցը, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել ուսումնական հաստատությունը և հստակ իմանալ ծրագրի տևողությունը:
Դիմումի ամբողջական փաթեթը ներառում է Շվեյցարիայի հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, թե ինչու է պատրաստակամ ղեկավարել և աջակցել ուսումնասիրությանը և/կամ հետազոտությանը:
Պահանջներ
Հետազոտական և ասպիրանտական կրթաթոշակներ.
- Ծնված 1985թ.-ի դեկտեմբերի. 31-ից հետո
- Մագիստրոսի կոչում կամ համարժեք՝ ձեռք բերված մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը (աստիճանի վկայագիր)
Հետդոկտորական կրթաթոշակներ.
- Ասպիրանտուրայի գիտական աստիճան, որը ձեռք է բերվել 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետո և մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը (աստիճանի վկայագիր)
- Ասպիրանտուրայի գիտական աստիճանի շնորհումից ոչ ավելի, քան 3 տարի անց: Ստեղծագործական արձակուրդը չի ֆինանսավորվում:
Այս կրթաթոշակը հիմնականում հնարավորություն է տալիս այն գիտնականներին, ովքեր չեն եղել Շվեյցարիայում: Ծրագրին չեն կարող մասնակցել Շվեյցարիայում մեկ տարուց ավելի բնակվող անձինք:
Կրթաթոշակը գործում է միայն Շվեյցարիայում լրիվ դրույքով ուսման կամ հետազոտության համար: Կրթաթոշակը գործում է միայն Շվեյցարիայի համար:
Օգտակար հղումեր՝
https://www.studyinswitzerland.plus/
https://www.youtube.com/watch?v=DpHDBWURJNA
https://www.youtube.com/watch?v=kp4NnqZ2T00
Վերջնաժամկետը
Նախնական հայտաձև՝ 30.09.2020
Ամբողջական դիմումներ՝ 13.11.2020