поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎԱՆԱՁՈՐԻ  Հ.  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ.  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ժ. 02.01  «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ»  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ  2020-2021  ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ`  ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ,  ՆՊԱՍՏԻ  ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ  ՎՃԱՐԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ  (ԱՆՎՃԱՐ):

 Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը  տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․

  1. դիմում՝ Համալսարանի ռեկտորի անունով,
  2. բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները,
  3. անձնագրի պատճենը,
  4. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  5. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
  6. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)

        Մանրամասների համար դիմել ՎՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին,

     Հեռ. (322) 4 18 54, լրացուցիչ` 161:

    Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ:

             

Ընդունելության քննությունը տեղի կունենան դեկտեմբերի 21-ին` ժամը 12.00-ին, գլխավոր մասնաշենքի 412 լսարանում : 

 

 

 

 

Back to top