ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ ընդունող հանձնաժողով, զանգահարել (0322)4-22-28, 077-94-63-87 (Viber, WhatsApp) հեռախոսահամարներով:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտությունների գծով.
Դասիչը, Մասնագիտությունը |
Դասիչը, Կրթական ծրագիրը |
Ընդամենը՝ անվճար տեղերի քանակը (3=4+5) |
Ընդամենը՝ պետության կողմից ուսա-նողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխ-հատուցմամբ (անվճար) տեղերի քանակը |
Ընդամենը՝ բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին հատկացվող տեղերի քանակը |
Բուհի կողմից հատկացվող վճարովի տեղերի քանակը |
Ուսման վարձի չափը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
011101.00.7 Կրթական գիտություններ |
|||||||
|
011102.05.7 Կրթության կառավարում |
4 |
4 |
|
11 |
400 000 |
|
011401.00.07 Մասնագիտական մանկավարժություն |
|||||||
|
011401.01.7 Կենսաբանություն |
2 |
2 |
|
13 |
350 000 |
|
|
011401.02.7 Քիմիա |
1 |
1 |
|
14 |
350 000 |
|
|
011401.05.7 Մաթեմատիկա |
2 |
2 |
|
8 |
350 000 |
|
|
011401.06.7 Ինֆորմատիկա |
2 |
2 |
|
8 |
350 000 |
|
|
011401.18.7 Պատմություն |
1 |
1 |
|
14 |
350 000 |
|
|
011401.19.1 Հայոց լեզու և գրականություն |
2 |
2 |
|
8 |
350 000 |
|
|
011401.20.7 Ռուսաց լեզու և գրականություն |
1 |
1 |
|
9 |
350 000 |
|
|
011401.21.7 Անգլերեն լեզու և գրականություն |
2 |
2 |
|
13 |
350 000 |
|
041301.00.7 Կառավարում |
|||||||
|
041301.17.7 Հանրային կառավարում |
2 |
2 |
|
13 |
500 000 |
|
Ընդամենը |
19 |
19 |
0 |
111 |
|
Համալսարանի մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է երկու փուլով, մրցութային կարգով.
ա) 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է` ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար,
բ) 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է` ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի համար:
Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելության համար դիմումի և փաստաթղթերի ընդունումը կատարվում է 2020թ. հունիսի 1-ից հունիսի 10-ը ներառյալ, երկրորդ փուլով` 2020թ. հունիսի 11-ից օգոստոսի 26-ը ներառյալ*[*]:
Առաջին փուլի ընդունելության քննությունները կազմակերպվում են 2020թ. հունիսի 11-ից հունիսի 20-ը (ըստ ժամանակացույցի)*[*]
Երկրորդ փուլի ընդունելության քննություններն անցկացվում են 2020թ. օգոստոսի 27-ից մինչև 29-ը*:
Դիմորդները ընդունող հանձնաժողով են ներկյացնում հետևյալ փաստաթղթերը
- մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ` Համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
- երաշխավորություն ֆակուլտետի գիտաուսումնամեթոդական խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները չեն ներկայացնում),
- նախորդ տարիների շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվածներն ու այլ բուհի շրջանավարտները ներկայացնում են տեղեկանք միջին որակական գնահատականի վերաբերյալ,
- ինքնակենսագրություն (CV),
- անձնագրի պատճեն,
- 3 լուսանկար (3x4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում):
[*] Ենթադրվում է ընդունելության ժամկետների փոփոխություն (հետաձգում)՝ ելնելով ԿԳՄՍ նախարարության լրացուցիչ հանձնարարականից՝ կապված արտակարգ իրավիճակներում իրականացվող աշխատանքների հետ: