поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

  Հարգելի՛ աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը 2021-2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, մասնագիտական կողմնորոշման նպատակով ս.թ. փետրվարի 5-ին անցկացնելու է «Բաց դռների օր» միջոցառումը:

    Միջոցառման ընթացքում խորհրդատվություն և տեղեկատվություն կտրվի Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի մասնագիտությունների, բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, ընդունելության քննությունների, քոլեջի, հենակետային վարժարանի և այլ հարցերի մասին: Համալսարանի մասին տեղեկատվական դաշտն ընդլայնելու նպատակով աշակերտների համար կկազմակերպվի նաև շրջայց:
    «Բաց դռների օր» միջոցառմանը ներկա կլինեն ՎՊՀ ռեկտոր, տեխ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Սահակյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝  Մ. Բրուտյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն,  գ.գ.թ., դոցենտ՝  Ա. Լոքյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն,  պ.գ.թ., դոցենտ՝Ս.Աղաջանյանը:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

Միջացառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում: Միջոցառման սկիզբը՝  փետրվարի 5-ին՝  ժամը 15։00 - ին:

ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,
նորարարությունների և համագործակցության բաժին

Back to top