поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

  «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը և Վանաձորի պետական համալսարանը  բնագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպում են համակարգչային ծրագրավորման դասընթաց՝ նպատակ ունենալով ուսանողներին սովորեցնել անհրաժեշտ տեխնոլոգիաներ՝ ծրագրավորման ոլորտ մուտք գործելու համար։

Դասընթացի հիմնական թեմաները.

  • համակարգչի կառուցվածք և օպերացիոն համակարգեր (GNU Linux OS)
  • ծրագրի մշակման գործիքներ (vim, git, jenkins ...)
  • ինտերպրետացվող/սկրիպտային լեզու (python)
  • տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
  • օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ
  • գործնական նախագիծ

Այլ մանրամասներ.

  • դասընթացի մեկնարկը՝ 2021 թ. փետրվարի 15
  • վայրը՝ ՎՊՀ
  • դասընթացի տևողությունը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:00
  • դասընթացն անվճար է
  • դասավանդողները «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության աշխատակիցներն են 

 

Մասնակցության կարգը.

Դասընթացին գրանցվելու համար մինչև  ս. թ. փետրվարի 12-ը առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները կարող դիմել բնագիտական ֆակուլտետի  դեկանատ:

 

 

Back to top