Վանաձորի պետական համալսարանի
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման բաժնին կից լեզուների կենտրոն
ԼԻՆԳՎՈ կրթական ծրագիր
ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման բաժնին կից լեզուների կենտրոնն իրականացնում է օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն) դասընթացներ՝ A և B մակարդակներով։ Ուսուցումն իրականացվում է խմբային ինտերակտիվ մեթոդներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ օտար լեզուներից հիմնական գիտելիքներ ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման։
A1 մակարդակ
Շաբաթական 2 պարապմունք՝ 1,5 ժ. տևողությամբ
(դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս, 24 ժ.)
դասընթացի արժեքը՝ 18 000 դրամ։
A2 մակարդակ
Շաբաթական 2 պարապմունք՝ 1,5 ժ. տևողությամբ
(դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս 24 ժ.)
դասընթացի արժեքը՝ 18 000 դրամ։
B1 մակարդակ
Շաբաթական 2 պարապմունք՝ 2 ժ. տևողությամբ
(դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, 48 ժ.)
դասընթացի արժեքը՝ 35 000 դրամ։
B2 մակարդակ
Շաբաթական 2 պարապմունք՝ 2 ժ. տևողությամբ
(դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, 48 ժ.)
դասընթացի արժեքը՝ 38 000 դրամ։
Դասընթացից առաջ և ավարտին անցկացվում են համակարգչային տարբերակիչ քննություններ՝ սովորողների լեզուների իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացի ավարտին տրվում է համապատասխան մակարդակի վկայական։
Դիմումները ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում (Տիգրան Մեծի 36, վարչական մասնաշենք, 1-ին հարկ) ընդունվում են մինչև փետրվարի 25-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /0322/ 4-18-53 և +374 94 94 63 87 հեռախոսահամարներով: