поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Erasmus+  միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՝ 2021-2022  ուստարվա առաջին կիսամյակում  Յաշի Ալեքսանդրու Իոհան Կուզայի համալսարանում (Ռումինիա) ուսումնառելու նպատակով. https://www.uaic.ro/en/

Մրցույթին կարող են դիմել բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (PhD) կրթական ծրագրերով ՎՊՀ-ում սովորող  ուսանողները:   

            Անգլերենով դասավանդվող կրթական ծրագրերը և առարկաների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով.

 https://www.uaic.ro/en/international/international-students/course-catalog-for-incoming-students/ 

Պահանջվող փաստաթղթերն են․

  1. Ակադեմիական տեղեկագիր
  2. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  3. Անգլերենի իմացության միջազգային ճանաչում ունեցող վկայական(ա յն ուսանողները, որոնք դիմելու պահին չունեն վկայական, կարող են դիմել միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման  մասնագետ   Գոհար Դոխոլյանին, հեռ․՝ +37493808663)։

Erasmus+  միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին  մասնակցելու դիմում-հայտերը մինչև   ս/թ փետրվարի 23-ը  ներկայացնել ՎՊՀ  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։

 

Back to top