«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» առաջնորդության զարգացման ծրագրի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել հանդիպելու ձեզ հետ: Այս հանդիպման նպատակն է համապարփակ տեղեկություն տրամադրել «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» առաջնորդության զարգացման ծրագրի գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին:
Ծրագրի շրջանակներում ձեզ կտրամադրվեն տեղեկություններ առաջնորդական և մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ, կպարզվեն ծրագրին մասնակցելու առավելությունները:
Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, 412-րդ լսարանում: