поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Մարտին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և  Միսսիսիպիի Վելեյ պետական համալսարանի (ԱՄՆ) միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում ապրիլի 12-ից 15-ը գործընկեր համալսարանն առաջարկում է մասնակցել իրենց կողմից կազմակերպված միջազգային շաբաթին (միջոցառումների օրակարգը և ZOOM-ի հղումը՝ այստեղ):

Միջազգային շաբաթում առաջին օրվա մեկնարկը վստահված է ՎՊՀ-ին: Միջոցառումների ընթացքում կներկայացվեն տեղեկություններ Հայաստանի, Վանաձորի և ՎՊՀ-ի մասին, ելույթ կունենան ՎՊՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Ռուզաննա Աբովյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիրության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Զառա Ալեքյանը և նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գրիգորյանը։

Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը:

Back to top