поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎԱՆԱՁՈՐԻ  Հ.  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ.  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  Բ.00.04  «ՖԻԶԻԿԱԿԱՆ ՔԻՄԻԱ»  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ  2021-2022  ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ`  ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ,  ՆՊԱՍՏԻ  ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ  ՎՃԱՐԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ  (ԱՆՎՃԱՐ):

 Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ  նրա լիազորած անձի կողմից դիմումը  տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը

  1. Դիմում՝ Համալսարանի ռեկտորի անունով,
  2. բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճենները,
  3. անձնագրի պատճենը,
  4. «Օտար լեզու» և «Տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորան վկայականները կամ դրանց համապատասխան տեղեկանքները (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ) ,
  5. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  6. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
  7. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

    Մանրամասների համար դիմել ՎՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին

 հեռ. 41854, լրացուցիչ 161:

Դիմումներն ընդունվում են ս.թ. 31.05-ից  մինչև  28.06-ը ներառյալ:

 

Ընդունելության քննությունը տեղի կունենա հուլիսի 5-ին ժամը 1200  - ին,  45 լսարանում:

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության հարցաշար

Back to top