поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ

Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  • երկու լուսանկար (3 x 4),
  • բարձրագույն կրթության դիպլոմ,
  • աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  • անձնագիր,
  • «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 75000 դրամ է, որը ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում: Դասընթացները վարում են  տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:

Դիմումները Վանաձորի պետական համալսարանի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում ընդունվում են 2021 թ. հունիսի 4-ից մինչև 16-ը, ամեն օր` ժամը 9-ից մինչև 12:30 կամ 14:30-ից  մինչև 17:30-ը:

Դասընթացը կմեկնարկվի հունիսի 22-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար  զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093-357-444 (Վանանե Միրզոյան), 093-852-765 (Գնել Տիգրանյան) կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին:

Back to top