поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի  Հ.  Թումանյանի  անվ.  Պետական  համալսարանը  հայտարարում  է  հայցորդների  2021-2022  ուստարվա  ընդունելություն (վճարովի,  առանց  բանակից  տարկետման  իրավունքի) ՝  հետազոտողի  կրթական  ծրագրով  ուսանելու  համար:

Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը:

Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում ՝ Համալսարանի ռեկտորի անունով
  2. Բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  3. Անձնագրի պատճեն
  4. Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը
  5. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի)
  6. Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

Մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով կամ դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:

 

  հեռ.` 0322 418 -53, լրացուցիչ`146:

 

 

Back to top