#DestinationZero -ն նորարարության մարտահրավեր է երիտասարդների համար, որոնք ցանկանում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ և փոխել աշխարհը դեպի լավը:
Խրախուսվում են այն գաղափարները, որոնք կօգնեն համայնքներին հասնել ածխաթթու գազի արտանետումների զրոյական մակարդակի կամ հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին:
Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդները և իրենց նորարարական ծրագրերի հետագա զարգացման համար ստանալ 5000 ֆունտ ստերլինգ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած սոցիալական ցանցում (Facebook, Instagram, Twitter կամ YouTube) տեղադրել 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ #Destination Zero հեշթեգով:
Վերջնաժամկետն է 2021 թվականի փետրվարի 14-ը՝ ժամը 23։59 (GMT):
Կարող են մասնակցել անհատներ և խմբեր՝ ներկայացնելով մեկ կամ մեկից ավելի նորամուծություններ:
Տեսանյութը պետք է ներառի հետևյալ տվյալները՝ անուն, տարիք, երկիր և նորարարական գաղափար՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ:
Նորարարական գաղափարներ են համարվում նոր բիզնես մոդելները, գիտական նորարարությունները, համայնքային նախաձեռնությունները կամ կլիմայի փոփոխության նախազգուշացման համակարգերը:
Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ հղումով:
https://www.britishcouncil.org/programmes/cop-26: